Posted in Հայոց լեզու, Գրականություն

Ֆիլմերի աշխարհում

Նախագծի անվանում ՝ Ֆիլմերի աշխարհում
Մասնակիցներ ՝ բոլոր ցանկացողները
Ժամկետ ՝ շուրջտարյա
Ընթացք ՝ Սովորողը ընտրում է ցանկացած ֆիլմ, դիտում, թարգմանում, վերլուծում կերպարները, գրում ֆիլմի ասելիքը ներկայացնող փոքրիկ պատում։ 
Նպատակը՝

  • Զարգացնել վերլուծելու ունակությունը։
  • Կարողանալ հասկանալ ֆիլմի թաքնված իմաստը։
  • Զարգանալ հաճույքով։
  • Զարգացնել թարգմանչական հմտությունները։
  • Ճանաչել ուրիշ ազգերի մշակույթները։

    Իմ աշխատանքը




Posted in Հայոց լեզու, Գրականություն

Օրենքով շիկահերը

Էլ Վուդսն ունի այն ամենը, ինչի մասին երազում է յուրաքանչյուր աղջիկ՝ գրավիչ արտաքին, գեղեցիկ ընկեր և «Միսս համալսարանի» կարգավիճակ։ Միակ բանը, որ պակասում է հերոսուհուն, ամուսնության առաջարկն է իր սիրելիի կողմից։ Բայց նա այլ կերպ է որոշում։ Էլին անլուրջ և հիմար համարելով՝ երիտասարդը նրան տեղեկացնում է իր նենգ պլանների մասին՝ մտնել Հարվարդ և ամուսնանալ հարուստ ընտանիքի խելացի աղջկա հետ։ Էլը ցնցված է. Մեկ-երկու շաբաթ հիստերիայից հետո նա գնում է ինտրիգայի հետևից։ Էլը որոշում է ապացուցել իր նախկին սիրեցյալին և ամբողջ աշխարհին, որ ունակ է սովորել Հարվարդում, և համալսարանը գրավում է գլամուր փոթորիկը:

Posted in Աշխարհագրություն 8

Բրազիլիա

1․Բնութագրեք Բրազիլիայի աշխարհագրական դիրքը: Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՎ Ամերիկայի երլրնրեը։
Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում ՝ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։

2․Որո՞նք են Բրազիլայի զարգացման նախադրյալները: 
Բրազիլիայի զարգացման նախադրյալներից մեկն իր աշխարհագրական դիրքն է, բազմազան կլիմայական պայմանները։ Զարգացման նախադրյալներից են նաև բացառիկ հարուստ և զանազան օգտակար ռեսուրսները։ Օգտակար հանածոների պաշարների մեծությամբ Բրազիլիան ամենահարուստ երկիրն է։

3․Որո՞նք են Բրազիլայի տնտեսության առաջատար ճյուղերը
Բրազիլիայի տնտեսության առաջատար ճյուղերը արդյունաբերությունը և գյուղատնտեսությունն են։

Posted in Կենսաբանություն 8

Վիտամիններ

1.Վիտամինները ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում
Վիտամինների դերը մարդու կյանքում մեծ է։ Որոշ վիտամինների բացակայության, կամ քչության պատճառով, շատ հիվանդություններ կարող են առաջանալ։

2․Վիտամինների թեր ֆունկցիայի ժամանակ ինչպիսի՞ հիվանդություններ կարող են առաջանալ։
Վիտամինների թեր ֆունկցիայի ժամանակ, առաջանում են տարբեր հիվանդություններ, դանդաղում է աճը և զարգացումը։

3․C և D վիտամինները ի՞նչ դեր են կատարում  մեր օրգանիզմում։Ծ
Վիտամին C՝ բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, նվազեցնում է շնչուղիների հիվանդությունների հավանականությունը, կարգավորում մազանոթների թափանցելիությունը՝ նպաստելով ողջ անոթային համակարգի առաձգականության բարելավմանը։

Վիտամին D ՝ հավասարակշռում է կալցիում և ֆոսֆոր միներալների՝ յուրացումը, արյան մեջ նրանց պարունակության մակարդակը և նրանց ներթափանցումը ոսկրային հյուսվածքներ և ատամներ։

Posted in Հանրահաշիվ 8

Պարապմունք 57

1․ Լուծել քառակուսային հավասարումները ըստ Վիետի թեորեմի։

ա) x1=4 x2=2
բ) x1=5 x2=-3
գ) x1=-4 x2=-2
դ) x1=3 x2=-5
ե) x1=-3 x2=-17
զ) x1=-1 x2=-21

2․ Հայտնի է, որ x2+17x+42=0 հավասարման արմատները ամբողջ թվեր են: Վիետի թեորեմի միջոցով գտիր դրանք: Արմատները գրիր նվազման կարգով:
Արմատների գումարը ՝ -17
Արմատների արտադրյալը ՝ 42
-3+(-14)=-17
-3∙(-14)=42
Արմատները ՝ -14 և -3

3․ Կազմիր քառակուսային հավասարում, որի արմատներն են x1=−1;x2=−12 թվերը, ընդ որում, a=1

x2+13x+12=0

4․ Հայտնի է, որ բերված տեսքի քառակուսային հավասարման արմատները x1=−8;x2=−14 թվերն են: Ո՞րն է այդ հավասարումը:
x2+22x+112=0

5․ x2+px+114=0 հավասարման արմատներից մեկը  x1=6 -ն է: Գտիր երկրորդ արմատը և p գործակիցը:
x2=114:6=19
p=6+19=25

Posted in Պատմություն

Ցեղասպանությունների պատմությունից ընտրված էջեր: Էսսե

1918 թվականի դեկտեմբեր։ Օդը վերջապես մաքրվեց, և հոգուս մեջ նորից ծաղկեց հույսը։ Լսում եմ․․․լսում եմ մի ձայն, բայց չեմ հասկանում թե ինչ ձայն, կարևորը որ լսում եմ։ Կարծես թե սկսում եմ հիշել ․․․ արտույտներն են, արտույտների պարզ և նուրբ ծլվլոցն է։ Ցորենի հասկերը չորությունից խշշում էին, և այդ խշշոցը վախեցնում էր արտի մեջ ցրված կակաչներին։

Ջուր․․․․ ջուր եմ ուզում, թեթև անձրև էր մաղում։ Անձրևի կաթիլը հպվեց իմ լեզվին, հաճույք զգացի , աղավաղված դեմքիս թեթև քմծիծաղ առաջացավ, չնայած այն վայրկյանաբար վերածվեց լացի, ես զգում էի սաստիկ ցավ իմ սրտում։

Մի քանի ամիս առաջ էր, որ մարդիկ ասես կակաչ վախի մեջ էին ապրում։ Կակաչները գիտեին որ շուտով գալու են և հնձեն իրենց արտը, որը դարերով այդպես պահել են ՝ կայուն մնացել են և բարգավաճել իրենց արտը։ Կակաչները սիրում էին, ապրում էին հանուն իրենց արտի։ Երբ կակաչներին տեղափոխում են մի այլ արտ, նրանք կորցնում են իրենց էությունը, իրենց գեղեցկությունը։

Մարտ ամսին, երբ կակաչները փորձում են հողի կալվածքներից դուրս պրծնել, և անկախություն ձեռք բերել, նրանց փորձում են ոչնչացնել, և դա շարունակվում է մինչև ապրիլ ու մայիս, այն ժամանակահատվածը, երբ նրանք արդեն լիովին անկախ և ծաղկած պետք է լինեին։

Առաջին հերթին որոշվել էր ոչնչացնել պայքարելու ունակ կակաչներին, որոնք կարող պաշտպանել իրենց արտը։ 60 000 կակաչ արմատախիլ եղան և հավերժ հեռացան իրենց արտից։

Կակաչների արտին հիմնական հարվածը հասցվում է ապրիլին, երբ բազում մտավորական կակաչների ազատությունը սահմանափակում են։ Մոտ 800-ից ավել կակաչի ազատությունը սահմանափակվում է։ Նրան թվում էին բանաստեղծներ, երգահաններ, քաղաքական գործիչներ, բժիշկներ գիտնականներ, զինվորականներ, և դրանցից քչերին է հաջողվել չթոռոմել և պահպանել իրենց գեղեցկությունը։

Այդ ամենով կակաչները ջարդը չի ավարտվում։ 1916 թվականին, ձեռնարկվում է մոտ 200 000 կակաչները սպանդը։

Ես պառկած էի խոնավ հողի վրա, այն հողի վրա, որտեղ միլիոնավոր կակաչների արմատախիլ արեցին, երբ հանկարծ իմ փոքրիկ կակաչիկի ճիչը լսվեց գլխիս մեջ, այն վերջին ճիչը, որը ես նրանից լսեցի։Հանկարծ արցունքի կաթիլներից մեկը դանդաղ սողաց այտովս մեկ և ընկավ հողի վրա։ Իմ կակաչիկի նման միլիոնավոր կակաչներ լքեցին մեր արտը։

Չնայած բոլորի միլիոնավոր հարցերին, թե ինչո՞ւ թշնամին արմատախիլ արեց, կակաչներին, թշնամին հաստատակամորեն ժխտում էր դա, պնդելով որ այդպիսի բան չի եղել։

Այժմ ես քայլում եմ կյանքի թունելով, և տեսնում թունելի վերջի լույսը, ասում են, որ մարդու մահից հետո, իր ուղեղը դեռ 7 րոպե աշխատում է՝ փորձելով հիշել կյանքը, ամփոփել այն, և այդ վերջին 7 րոպեում այն ամենը ինչ ես հիշեցի, դա մեր նուրբ և անպաշտպան կակաչների տանջանքներն էին։

Իսկ կակաչները հիմա ծաղկամանի մեջ են, փորձում են զարգանալ, ուժեղանալ, որպեսզի վերադառնան իրենց արտը․․․

Հեղինակներ ՝ Աննա Թադևոսյան, Նարե Գրիգորյան, Եվա Մովսիսյան

Աղբյուրներ ՝
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՏՈՐ III գիրք երկրորդ
ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ։
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ։

Posted in Ֆիզիկա 8

Դաս 25

1. Ինչի՞ համար է ծախսվում եռացող հեղուկին տրվող էներգիան:
Եռացող հեղուկին տրված էներգիան ծախսվում է, հեղուկը գազային վիճակին փոխադրելու համար։

2. Ի՞նչն են անվանում շոգեգոյացման ջերմություն:
Տվյալ զանգվածով հեղուկը նույն ջերմաստիճանի գոլորշու փոխարկելու համար անհրաժեշտ ջերմաքանակն անվանում են շոգեգոյացման ջերմություն:

3. Ի՞նչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն:
Այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է1 կգ զանգվածով հեղուկը նույն ջերմաստիճանի գոլորշու փոխակերպելու համար, կոչվում է շոգեյացման տեսակարար ջերմություն։

4. Ո՞րն է շոգեգոյացման տեսակարար ջերմության միավորը միավորների ՄՀ-ում:
Շոգեգոյացման տեսակարար ջերմության միավորը միավորների ՄՀ-ում նշանակում են 1կգ/Ջ։

5. Ի՞նչ է նշանակում «սպիրտի շոգեգոյացման տեսակարար ջերմությունը 9-105 Ջ/կգ է» արտահայտությունը:
արտահայտությունը նշանակում է, որ մեկ կիլոգրամ սպիրտը եռման կետում գոլորշիացնելու համար պահանջվում է 9-105 ջոուլ էներգիա։

6. Ինչպե՞ս են հաշվում այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ Է եռման ջերմաստիճանում հեղուկը գոլորշու փոխարկելու համար:
Եռման ջերմաստիճանում հեղուկը գոլորշու վերածելու համար անհրաժեշտ ջերմության քանակը կարելի է հաշվարկել Q = mL բանաձևով, որտեղ Q-ը պահանջվող ջերմային էներգիան է, m-ը գոլորշիացող հեղուկի զանգվածն է, իսկ L-ը գոլորշիացման հատուկ ջերմությունն է: հեղուկից։

7. Ինչպե՞ս կարելի է փորձով ցույց տալ, որ գոլորշու խտացման ժամանակ էներգիա է անջատվում:
Գոլորշի խտացման ժամանակ էներգիայի արտազատումը կարող է փորձնականորեն ցուցադրվել՝ թույլ տալով գոլորշու խտանալ սառը մակերեսի վրա, օրինակ՝ մետաղյա ափսեի կամ պատուհանի վրա։

8. Ո՞ր մարմինն ունի ավելի մեծ ներքին էներգիա` 100 °C ջերմաստիճանի ջուրը, թե՞ դրա- նից ստացված 100 °C ջերմաստիճանի գոլորշին:
100 °C ջերմաստիճանի գոլորշին ունի ավելի մեծ ներքին էներգիա։

9. Ինչու՞ մթնոլորտում ջրի գոլորշու խտացումն անձրևի կաթիլների կամ ձյան տեսքով հանգեցնում է օդի տաքացման:

10. Ինչու՞ սենյակի հատակը լվանալուց հետո սառնություն է զգացվում։

Posted in Հանրահաշիվ 8

Պարապմունք 56

1․Պարզել՝ հավասարումն արմատներ ունի՞ (եթե ունի, գտնել նրանց գումարը և արտադրյալը)

ա) Լուծում չունի
բ) Լուծում չունի
գ) Գումարը ՝ -3 Արտադրյալը ՝ -2
դ) Գումարը ՝ 3 Արտադրյալը ՝ 2
ե)
զ

2․ Կազմել բերված քառակուսային հավասարում, եթե հայտնի են նրա արմատների L գումարը և K արտադրյալը

ա) x2-3x-28
բ) x2+3x-18
գ) x2+3,5x+2,5
դ) x2-5/6+1/6
ե) …
զ) x2-4x+4

3․ Կազմել բերված տեսքի քառակուսային հավասարում, եթե հայտի են նրա արմատները․

ա) x2-6x+5=0
բ) x2-x-6=0
գ) x2-10x+24=0
դ) x2+9x+18=0
ե) x2-4,5x+2=0
զ) x2+4,8-6=0
է) x2+1=0
ը) x2-10x+25=0

4․ Լուծել հավասարումներն ըստ Վիետի թեորեմի․

ա)x1=4 x2=2
բ) x1=-2 x2=-3
գ) x1=-1 x2=-1
դ) x1=2 x2=-3

5․Լուծել հավասարումներն ըստ Վիետի թեորեմի․

1.x1=5 x2=-3
2. x1=-1 x2=-9

1.x1=2 x2=-4
2.x1=7 x2=5

Posted in Հասարակագիտություն

Կոռուպցիա

Ինչ է կոռուպցիա
Կոռուպցիան հանցագործություն է, որով տվյալ անձը իր հնարավորություններն օգտագործում է անձնական կամ խմբակային շահի համար։ Դա պաշտոնի չարաշահում է, որը ոտնահարում է անհատի, հասարակության կամ նույնիսկ պետության իրավունքները։

Որոնք են կոռուպցիայի առաջացման պատճառները։
Կոռուպցիան շատ առաջացման պատճառներ ունի, որոնցից են օրինակ, քիչ եկամուտը, որը կարող է հանգեցնել կոռուպցիային, ավելի մեծ եկամուտ ստանալու համար։ Վատ ուսումը, ասյդպիսի մարդիկ ավելի խոցելի են կոռուպցիայի համար։

Կարելի է արդյոք նշել կոռուպցիայի գոյության համար մեղավորների ինչ-որ շրջանակ։
Այո։ Ըստ ինձ կոռուպցիայի ընդացքում մեղավոր է և կաշառողը և ստացողը։ Երկուսն էլ շահագործում են իրենց հնարավորություններն ու պաշտոնը։

Posted in Ֆիզիկա 8

Եռում։ Եռման ջերմաստիճան

1. Ի՞նչ երևույթներ են նկատվում հեղուկի մեջ նրա տաքացման պրոցեսում: 
Շոգեացում, գոլորշիացում, եռում։

2. Ինչու՞ են հեղուկի ներսում առաջանում պղպջակներ:
Ջրի մեջ միշտ կան նրանում լուծված օդի պղպղջակներ, որոնք անզեն աչքով տեսանելի չեն։

3. Ինչպիսի՞ն է պղպջակների «վարքը» հեղուկը տաքացնելիս: Ինչո՞ւ է եռացող ջուրն «աղմկում»:
Պղպղջակի պատերից ներսում ճնշում են օդը և գոլորշին, դրսից մթնոլորտը և պղպղջաից վեր ջրի սյունը։ Ջերմաստիճանի բարձրացման հետ զուգընթաց, բարձրանում է նաև նրա վրա ազդող արքիմեդյան ուժը, և այն վեր է բարձրանում։

4. Ի՞նչ ուժեր են ազդում գոլորշիով լցված օդի պղպջակի վրա` հեղուկի ներսում:
Պղպղջակի պատերից ներսում ճնշում են օդը և գոլորշին, դրսից մթնոլորտը և պղպղջաից վեր ջրի սյունը։ Պղպղջակի վրա ազդում են նաև Արքիմեդյան և ծանրության ուժերը։

5.  Ի՞նչ է եռումը: Ո՞ր պրոցեսն են անվանում եռում: 
Եռում են անվանում հեղուկի ամբողջ ծավալում շոգեյացման պրոցեսը։

6. Ի՞նչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան: Եռման ընթացքում արդյոք հեղուկն ավելի է տաքանում:
Այն ջերմաստիճանը որի դեպքում հեղուկը եռում է կոչվում է եռման ջերմաստիճան։

7. Ինչի՞ց է կախված հեղուկի եռման ջերմաստիճանը:
Եռման ջերմաստիճանը կախված է հեղուկի տեսակից։

8. Եռացող ջուրը որտե՞ղ է ավելի տաք՝ ծովի մակերևույթի՞ն, լեռան գագաթին, թե՞ խոր հանքահորում:
Եռացող ջուրը ավելի տաք է խոր հանքահորում։

9. Ինչի՞ վրա է հիմնված շուտեփուկ կաթսայի աշխատանքի սկզբունքը:

10. Օգտագործելով նկարը՝ բացատրե՛ք՝ ինչպես  կարելի է ջուրը եռացնել սովորական սենյակային ջերմաստիճանում: 

11. Ինչի՞ հաշվին է տեղի ունենում սառնարանի ներսի ջերմաստիճանի նվազումը։