Posted in Աշխարհագրություն 8

Բրազիլիա

1․Բնութագրեք Բրազիլիայի աշխարհագրական դիրքը: Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՎ Ամերիկայի երլրնրեը։
Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում ՝ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։

2․Որո՞նք են Բրազիլայի զարգացման նախադրյալները: 
Բրազիլիայի զարգացման նախադրյալներից մեկն իր աշխարհագրական դիրքն է, բազմազան կլիմայական պայմանները։ Զարգացման նախադրյալներից են նաև բացառիկ հարուստ և զանազան օգտակար ռեսուրսները։ Օգտակար հանածոների պաշարների մեծությամբ Բրազիլիան ամենահարուստ երկիրն է։

3․Որո՞նք են Բրազիլայի տնտեսության առաջատար ճյուղերը
Բրազիլիայի տնտեսության առաջատար ճյուղերը արդյունաբերությունը և գյուղատնտեսությունն են։

Posted in Աշխարհագրություն 8

Հնդկաստան

1․Քարտեզի վրա նշել Հնդկաստանի հարևանպետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
․․․

2․Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:
Հնդկաստանն ունի առավելագույն ձգվածություն հյուսիսից հարավ, և արևելքից արևմուտք, մոտ երեք հազար կմ։ Հնդկաստանի տարածքի մաս են կազմում նաև Հնդկական օվկիանոսը և մի շարք կղզիներ։

3․Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում
Հնդստան թերակղզին խորացած է Հնդկական օվկիսնոսի մեջ, Արաբական ծովի, և Բենգալյան ծոցի միջև, ինչի հետևանքով էլ, Հնդկաստանի ափերով են անցնում Հնդկական օվկիանոսի բանուկ ուղղիները։ Հնդկաստանի տարածքով են ձգվում նաև օդային հաղորդակցության բազում միջազգային ուղղիներ։

4․Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:
Հնդկաստանի զարգացման նախադրյալներն են մի շարք հանքատեսակների պաշարները, որոնցով Հնդկաստանը աշխարհում առաջատար է, օրինակ ՝ տիտան, քրոմիտ, երկաթի հանքաքարը և այլն, հնդկաստանը հարուստ է նաև քարածուխի պաշարներով։

5․Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:
Հնդկաստանում զարգացած են մեքենաշինության տարբեր ճյուղերը, ծանր ՝ մետաղալար մեքենաշինությունից սկսած, մինչև էլեկտրոնային սարքերի, հեռուստացույցների, համակարգիչների, նավերի, ավտոմեքենաների և մոտոցիկլերի արտադրությունը։

Posted in Աշխարհագրություն 8

Վրաստան

1․Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:
Վրաստանի աշխարհագրական դիրքը շատ հարմարավետ է, սև ծովի ափին գտնվելու շնորհիվ։ Սև ծովը Վրաստանի հարստության աղբյուրն է։ Վրաստանի աշխարհագրական դիրքը նաև նպաստավոր է այն պատճառով, որ ունի տարանցիկ տրանսպորտային դիրք, Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ինչպես նաև կենտրոնական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրների միջև։Այդ դիրքի շնորհիվ Վրաստանը մեծ եկամուտ է ստանում։

2․Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:
Վրաստանի տարածքով է ացնում Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը։ Օդային ուղիներով Վրաստանը կապված է աշխարհի շատ երկրների հետ

3․Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:
Վրաստանի զարգացման նախադրյալներն են Սև ծովը, տարանցիկ տրանսպորտային դիրքը, լեռնային երկիր լինելը, բազմազան կլիման, անտառները և այլն։

4․Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար, ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները:
Հայ-վրացական հարաբերությունները շատ մեծ դեր ունեն Հայաստանի համար։ Վրաստանը մեծ օգնություն է տրամադրում Հայաստանի տնտեսության զարգացման, ապրանքի արտահանման համար։ Հայաստանի տնտեսական կապերը իրականացվում են Սև ծովի շնորհիվ։ Այդ հարաբերությունները պետք է լինեն շարունակական և զարգանան նույն ուղղությամբ։

Posted in Աշխարհագրություն 8

Ճապոնիա

  1. Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
    Ճապոնիան հարևան պետություններ չունի։
    Ճապոնիայի ափերն են ողողում Ճապոնիայի ծովը, խաղաղ օվկիանոսը , և Չինական ծովը։

  2. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:
    Ճապոնիան ծովային պետություն է, որի մեծ մասը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյույսու և Սիկոկու կղզիների վրա։Ճապոնիայի աշխարհագրական դիրքը և՛ բարենպաստ է և՛ անբարենպաստ: Բարենպաստ է, քանի-որ Ճապոնիան ունի մուտք դեպի ծով, երկրի կլիման խոնավ է, տարածքի մեծ մասում կլիման նպաստավոր է գյուղատնտեսության համար: Անբարենպաստ է, քանի-որ կա հեռավորություն մայրցամաքից և հատկապես հին ժամանակներում զամանակակից կյանքը Ճապոնիա ուշ էր հասնում, բայց իհարկե հիմա այդ խնդիրը չկա և հեռավորությունը այնքան էլ չի խանգարում երկրի զանգացմանը:
  3. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում:
    Ինչպես գիտենք Ճապոնիայում արդյունաբերության ճյուղը շատ զարգացած է և Ճապոնիայի մեծ դերերից մեկը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում արդյունաբերական նյութերի տարածումն է: Մեքենաներ, աքսեսուարներ, էլեկտրական իրեր և այլն:
  4. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:
    Ճապոնիայի զարգացման նախադրյալներն են, ծովը, բարենպաստ կլիման,զարգացած նավաշինությունն ու մեքենայաշինությունն և այլն։
  5. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:
    Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը արդյունաբերությունն ու ծառայություններն են: