Posted in Կենսաբանություն 8

Վիտամիններ

1.Վիտամինները ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում
Վիտամինների դերը մարդու կյանքում մեծ է։ Որոշ վիտամինների բացակայության, կամ քչության պատճառով, շատ հիվանդություններ կարող են առաջանալ։

2․Վիտամինների թեր ֆունկցիայի ժամանակ ինչպիսի՞ հիվանդություններ կարող են առաջանալ։
Վիտամինների թեր ֆունկցիայի ժամանակ, առաջանում են տարբեր հիվանդություններ, դանդաղում է աճը և զարգացումը։

3․C և D վիտամինները ի՞նչ դեր են կատարում  մեր օրգանիզմում։Ծ
Վիտամին C՝ բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, նվազեցնում է շնչուղիների հիվանդությունների հավանականությունը, կարգավորում մազանոթների թափանցելիությունը՝ նպաստելով ողջ անոթային համակարգի առաձգականության բարելավմանը։

Վիտամին D ՝ հավասարակշռում է կալցիում և ֆոսֆոր միներալների՝ յուրացումը, արյան մեջ նրանց պարունակության մակարդակը և նրանց ներթափանցումը ոսկրային հյուսվածքներ և ատամներ։

Posted in Կենսաբանություն 8

Շնչառության հիգիենա

1.Ինչպե՞ս կարելի է բարձրացնել օրգանիզﬕ դիմադրողականությունը շնչառական հիվանդությունների նկատմամբ:
Դիմադրողականությունը բարձրացնելու համար, պետք է ճիշտ շնչել, պարբերաբար օդափոխել տարածքը, և պահպանել շնչառության հիգիենայի կանոնները։


2.Որո՞նք են շնչառության հիգիենայի հիﬓական կանոնները:
Շնչառության հիգիենան պահպանելու համար անհրաժեշտ է բնակարանը մաքրել խոնավ շորով, պետք է պահպանել անձնական հիգիենա, ինչպես նաև կոփել օրգանիզմը։ Եթե բնակարանում շատ մարդ կա, օդում թթվածնի քանակը պակասում է, շատանում են ածխաթթու գազը, ջրային գոլորշիները: Այդպիսի պայմաններում մարդիկ դառնում են քնկոտ, արագ հոգնում են, գանգատվում են գլխացավից: Մարդու առողջության համար անհրաժեշտ է թարմ օդ, բնակարանը պետք է հաճախ օդափոխել։


3.Ինչպե՞ս են հեռացվում քթի խոռոչ կամ շնչափող ընկած առարկաները:
Քթի մեջ այդպիսի առարկաներ ընկնելու դեպքում անհրաժեշտ է փակել երկրորդ քթանցքը և փորձել փչելով արտաշնչմամբ հեռացնել օտար իրը։ Արգելվում են որևէ գործիքով հեռացնելու փորձերը, քանի որ ոչ հմուտ միջամտության դեպքում օտար մարմինը կթափանցի շնչուղիների ավելի խորը մասեր։

Posted in Կենսաբանություն 8

Կենսաբանություն

1.Ինչպե՞ս է առաջանում սրտամկանի ինֆարկտը։
Հաճախ անոթների ախտահարման հատվածում աթերոսկլերոզային գործընթացն ուղեկցվում է թրոմբոզով (անոթների խցանում), որի հետևանքով լրիվ կամ մասնակի դադարում է արյան հոսքը սրտամկանի համապատասխան հատված։

2.Ինչպե՞ս է առաջանում գլխուղեղի կաթվածը։
Ուղեղի անոթների խցանման կամ վնասման դեպքում ուղեղը մնում է առանց սնուցման: Հետևող արձագանքը լինում է տվյալ հատվածի մահը: Ուղեղի մահացած հատվածի հետ մարդը կորցնում է այն ֆունկցիաները, որոնց համար այն պատասխանատու էր: Այդպես է զարգանում է գլխուղեղի կաթվածը: 

Posted in Կենսաբանություն 8

Կենսաբանություն

Նոր լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին

1․Քանի՞  խորշից է կազմված  մարդու սիրտը
Մարդու սիրտը քառախորշ օրգան է։

2․Ավիշը ի՞նչ դեր է կատարում օրգանիզմում
Դրա շնորհիվ հյուսվածքային հեղուկի հավելյալ քանակը լցվում է ավշային անոթներ, որոնցով վերադառնում է արյունատար համակարգ, իսկ հյուսվածքային հեղուկը պահպանում է իր հարաբերական կայուն բաղադրությունը միջբջջային տարածությունում, ինչը չափազանց կարևոր է բջիջների բնականոն կենսագործունեության համար:

3․Արյունը ի՞մչ դեր է կատարում մեր օրգանիզմում
Արյունը ներքին միջավայրի ամենակարևոր բաղադրիչն է. այն շարժվում է արյունատար անոթների փակ համակարգով: Արյունից են ձևավորվում հյուսվածքային հեղուկը և ավիշը:

Posted in Կենսաբանություն 8

Կմախք

1.Որո՞նք են կմախքի բաժինները:
Մարդու կմախքում տարբերում են գլխի, իրանի, ստորին և վերին վերջույթների բաժիններ:

2. Ի՞նչ բաժիններից է կազմված իրանի կմախքը:

Իրանի կմախքը կազմում են ողնաշարը և կրծքավանդակը։

3. Ի՞նչ ոսկրերից է կազմված կրծքա վանդակը:

Կրծքային ողերը, 12 զույգ կողերը և կրծոսկրը կազմում են կրծքավանդակի կմախքը։
Կողը տափակ, կոր ոսկր է։ Առջևի մասում վերին 10 զույգ կողերը աճառային կցմամբ միացած են կրծոսկրին, իսկ ստորին 2 զույգը մնացածներից կարճ են և ազատ են վերջանում։ Կողերը հետին ծայրերով հոդավորված են կրծքային ողներին։ Դա ապահովում է կրծքավանդակի շարժունությունը շնչառության ժամանակ։

4.Ի նչպիսի՞ առանձնահատկություններ ունի մարդու կմախքը` կապված ուղղաձիգ քայլվածքի հետ:

Ուղղաձիգ քայլելու շնորհիվ կրծքավանդակը լայնացած է դեպի կողքերը, իսկ ձեռքերը ազատվել են քայլելու ֆունկցիա կատարելուց ու դարձել աշխատանքի օրգան։ Ուղղաձիգ դիրքի շնորհիվ լայնացել է նաև վերջույթների գոտին, որը հենարան է ծառայում որովայնի խոռոչի օրգանների համար։

5. Ի՞նչ դեր են կատարում ողնաշարիկորությունները:

Posted in Կենսաբանություն 8

Բջիջներ

Բջիջները մարդկային մարմնում թվով տրիլիոնների մեջ են և գալիս են բոլոր ձևերով և չափերով: Այս փոքրիկ կառույցները կենդանի օրգանիզմի հիմնական միավորն են: Բջիջները ներառում են հյուսվածքներ, հյուսվածքները ներառում են օրգաններ, օրգանները օրգան համակարգերը, օրգանիզմում աշխատող օրգան համակարգերը:
Հետաքրքիր փաստեր

  • Վիրուսներն բջիջներ չունեն:
  • Ցիտոլոգիան կենսաբանության ճյուղ է որն ուսումնասիրում է բջիջները
  • Ռոբերտ Հուկն առաջին անգամ տեսավ բջիջները:
  • Նմանատիպ բջջիջների խմբերը հյուսվածքներ են կազմում:
  • Բջջի միջուկը պարունակում է ԴՆԹ մոլեկուլներ: