Posted in 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱԱՆ

Պարապմունք 57

1.Նայելով նկարին, գտիր  մնացած անկյունների աստիճանային չափը։

∠CEB=140o360-140-140=8080:2=40∠AEC=40o∠DEB=40o

2.Արդյո՞ք հավասար են ABC, ACD  եռանկյունները: Պատասխանը հիմնավորել: Գտնել անհայտ կողմը.

Այո եռանկյուններն հավասար են, քանի որ եթե երկու կողմն ու դրանցով կազմված անկյունները հավասար են ապա եռանկյունները նույնպես հավասար են։

3. Երկու եռանկյունները հավասար են ըստ առաջին հայտանիշի. արդյո՞ք հավասար են այդ եռանկյունների պարագծերը: Այո

4. ABC եռանկյան պարագիծը  23սմ է:  Գտնել EDF եռանկյան պարագիծը:

ABC և DEF եռանկյուններն հավասար են քանի որ, եթե երկու կողմն ու դրանցով կազմված անկյունն հավասար է մյուս եռանկյան երկու կողմնին և դրանցով կազմված անկյանը հետևաբար եռանկյուններն հավասար են։, եթե եռանկյուններն հավասար են ապա պարագծերը նույնպես հավասար են”

5. Նայելով նկարին գտիր հարցերի պատասխանները․

Ո՞ր գծագրում է պատկերված եռանկյան միջնագիծը։ABC նկար 3-րդ

Ո՞ր գծագրում է պատկերված եռանկյան կիսորդը։FGE նկար 1-ին

Ո՞ր գծագրում է պատկերված եռանկյան բարձրությունը։QJK նկար 2-րդ

6.  Ըստ համապատասխան գծագրի` ի՞նչ պետք է գրվի երրորդ տողում

                  AB=A1B

                  <A = <A1

                 ∠B1=∠BԸստ ո՞ր հայտանիշի կարելի է պնդել եռանկյունների հավասարությունը այս  գծագրի դեպքում:Ըստ 2-րդ հայտանիշի

7. ա)  g  և f ուղիղները զուգահեռ են : Գտնել անհայտ անկյան աստիճանային չափը:

Քանի որ զուգահեռ ուղղիները հատողով հատելիս խաչադիր անկյունները հավասար են, իսկ ∠A-ն և ∠D-ն խաչադիր են ապա ∠D հավասար է 54օ։

     բ)   g  և f ուղիղները զուգահեռ են : Գտնել անհայտ անկյան աստիճանային չափը:

Քանի որ զուգահեռ ուղղիները հատողով հատելիս միակողմանի անկյունները հավասար են, իսկ ∠A-ն և անհայտ անկյունը միակողմանի են են ապա ∠x հավասար է 54օ։

գ) Գտնել զուգահեռ ուղիղներ:

h և f

8. ա) Ըստ խնդրի տվյալների` գտնել անհայտ անկյունը:

180-55-85=10o

բ) Անվանել լ եռանկյան արտաքին անկյունը: Ինչի՞ է այն հավասար:  

Եռանկյան արտաքին անկյունը դա BCD-ն է, որը հավասար է նրան ոչ կից երկու անկյունների գումարին։

գ)Անվանել եռանկյան տեսակները ըստ անկյունների:

Սուր անկյուն եռանկյուն    Ուղղանկյուն եռանկյուն       Բութ անկյուն եռակյուն

9. ա) Համեմատելով եռանկյան կողմերը տեղադրի՛ր անկյունների աստիճանային չափերը՝ 21o, 39o, 120o  (այսինքն՝ նշված թվերից որը որ անկյանն է համապատասխանում)։ ∠C=21o∠A=39o∠B=120o

բ)  Տրված է 3 հատված 15սմ, 25սմ, 40սմ երկարություններով: Արդյոք կա՞ այդպիսի կողմերով եռանկյուն:Ո՛չ քանի որ խախտվում է եռանկյան անհավասարությունը։

10. Քանի՞ օղակից է կազմված  ABCDE  բեկյալը: Հաշվի’ր  ABCDE  բեկյալի երկարությունը,  համեմատի’ր  A  և  E  ծայրակետերի հեռավորության հետ:

ABCDE բեկյալը կազմված է 4 օղակից:

4+7+10+5=26

Posted in 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱԱՆ

Մայիս ամսվա կենսաբանության ամփոփում

1.Ներկայացնել երկկենցաղների արտաքին կառուցվածքը և տարածվածությունը։

Երկկենցաղները ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են թոքերով, ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջան: Ողնաշարավորների ենթատիպում երկկենցաղները ամենասակավաթիվ օրգանիզմներն են, ունեն մոտ 
Երկկենցաղների մարմինը կազմված է միմյանց սահուն հաջորդող գլխից և մարմնից, որոշ երկկենցաղների մոտ մարմնի շարունակություն է հանդիսանում նաև պոչը:

1. Գլուխ. սահմանազատվում է իրանից թմբկաթաղանթներով՝ կրում է տեսողական  և լսողական զգայարանները, բերանը, քթանցքները, որոնցում գտնվում են նաև հոտառական պարկերը, գանգատուփում գտնվում է գլխուղեղը:
2.Իրան. սահմանազատվում է պոչից հետանցքով՝ կրում է առջևի և հետին զույգ ցամաքային վերջույթների գոտիները, ներքին օրգանները: Իրանի վրա տարբերակում ենք մեջք և փորիկ:
3.Պոչ. բնորոշ է միայն սալամանդրաներին և տրիտոններին: Բոլոր երկկենցաղները տեղաշարժվում են վերջույթներով:
4. Վերջույթներ՝ առջևի վերջույթներ – հիմնականում ծառայում են ցամաքի վրա հենվելու համար: Ետին վերջույթներ – ծառայում են ցատկելու և ջրում լողալու համար: 
Երկկենցաղները տարածված են բոլոր աշխարհամասերում՝ բացի Անտարկտիդայից: Նրանք ապրում են լճերի, գետերի ափերին, ստվերոտ ու խոնավ անտառներում, ճահճոտ վայրերում: Երկկենցաղները ակտիվ են ջրում օրվա բոլոր ժամերին, ցամաքում օրվա մեծ մասն անցկացնում են արևի ուղղակի ճառագայթումից պատսպարվելով: Ցամաքում գիշերը երկկենցաղները դուրս են գալիս որսի:

2.Ներկայացնել երկկենցաղների ներքին կառուցվածքը։
Գորտերը ունեն պարկաձև զույգ թոքեր, որոնք տեղակայված են կրծքի շրջանում՝ սրտի հարևանությամբ: Նրանց թոքերն ունեն ներքին ծալքավորումներ, որոնք մեծացնում են շնչառության մակերեսը: Լսողական զգայարան – երկկենցաղները, բացի ներքին ականջից, ունեն նաև միջին ականջ: Նրանում գտնվում է լսողական ոսկրիկը՝ ասպանդակը: Ասպանդակը հպվում է միջին ականջը միջավայրից բաժանող թմբկաթաղանթին: Թմբկաթաղանթը ընկալում է ձայնային տատանումները, փոխանցում ասպանդակին, որն էլ ուղղում է դեպի ներքին ականջ: Իրան. սահմանազատվում է պոչից հետանցքով՝ կրում է առջևի և հետին զույգ ցամաքային վերջույթների գոտիները, ներքին օրգանները: Իրանի վրա տարբերակում ենք մեջք և փորիկ:

3.Ներկայացնել երկկենցաղների բազմացումը։

Բոլոր երկկենցաղները բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են արտաքին բեղմնավորմամբ: Երկկենցաղների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են ձկների բազմացման օրգաններին: առանձնյակը ունի երկար զույգսերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ: Բազմացման շրջանում սերմնարանները լցվում են թանձր սերմնահեղուկով, որը պարունակում է միլիոնավոր սերմնաբջիջներ: առանձնյակը ունի զույգ ձվարաններ, որոնք ձվատարներով բացվում են կրկին կոյանոցի մեջ:

Տարբերում ենք երկկենցաղների բազմացման և զարգացման հիմնական 5 փուլ.

  • հարսանեկան խաղեր
  • ձվադրում
  • սաղմի զարգացում
  • կերպարանափոխություն
  • հասուն գորտի ելք ցամաք

4.Ներկայացնել թռչունների արտաքին կառուցվածքը և տարածվածությունը:

դային տարածությունում թռչելու և ակտիվ կենսակերպ վարելու համար թռչունների օրգանիզմը զարգացել է, հարմարվել և բարդացել:

Այսպես՝

  • առջևի վերջույթները վերածվել են թռիչքի թևերի,
  • ունեն իսկական միջնապատով բաժանված քառախորշ սիրտ,
  • մաքուր զարկերակային արյուն,
  • թոքերում շնչառական մեծ մակերես,
  • թեթև ոսկրեր,
  • մարմնի մասնագիտացված արտաքին ծածկույթ՝ փետուրներ:

1. Գլուխ. իր երկու կողմերին կրում է զույգ խոշոր աչքերը, որոնք ունեն երրորդ՝ թարթող կոպ: Աչքերի ետևում գտնվում են լսողական անցքերը, որոնք ծածկված են փետուրներով: Թռչունների որոշ տեսակներ ունեն գլխի վրա գտնվող վառ կատարներ և մորուքներ: Թռչունների ծնոտները վերածվել են կտուցի, որը կազմված է գանգին անշարժ միացած վերնակտուցից և շարժուն ենթակտուցից
2. Պարանոց. ապահովում է գլխի շարժուն միացումը իրանին և նրա սահուն շարունակությունն է հանդիսանում:
3. Իրան. կրում է առջևի և հետին զույգ վերջույթները և փետրային պոչը:
4. Վերջույթներ. բոլոր թռչունները տեղաշարժվում են հետևի վերջույթներով ցամաքում, իսկ օդում՝ թռչում, սավառնում կամ ճախրում են թևերի վերածված առջևի վերջույթներով: 

5.Ներկայացնել թռչունների ներքին կառուցվածքը։
Լսողական զգայարան – թռչունները բացի ներքին և միջին ականջներիցունեն նաև արտաքին ականջ՝ լսողական անցուղի: Միջին ականջը արտաքինից սահմանազատվում է թմբկաթաղանթով:

Թռչունների թոքերը ունեն բավականաչափ մեծ ներքին ծալքավոր մակերես:

74.jpg

Օդապարկերը բրոնխեոլների խոշոր և նուրբ արտափքումներ են, որոնք դուրս գալով թոքերի կազմից՝ տեղավորվում են մաշկի տակ և միօրգանային տարածություններում:

6.Ներկայացնել թռչունների բազմացումը։
Թռչունները ձվադրող, բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Թռչունները, ի տարբերություն սողունների, չունեն կենդանածին ձևեր: Թռչունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են սողունների բազմացման օրգաններին: Արուն ունի երկար զույգսերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ:Էգը ունի կենտ ձվարաններ, որոնք կենտ ձվատարով բացվում են կոյանոցի մեջ:Էգերի մոտ միայն մեկ ձվարանի զարգացումը թեթևացնում է նրանց քաշը: Բացի այդ, քանի որ նրանք դնում են խոշոր ձվեր, դրանց միաժամանակյա զարգացումը երկու ձվարաններում կարող էր բերել անցանկալի հետևանքների:

7.Ներկայացնել կաթնասունների արտաքին և ներքին կառուցվածքը։
Կաթնասունների մեծ մասն ապրում է գետնի վրա: Հասած լինելով զարգացվածության բարձրագույն աստիճանի` կարողացել են գրավել բոլոր կենսամիջավայրերը՝ օդացամաքային, ջրային, ցամաքային, ջրացամաքային: Նրանք ինչպես բուսակեր են, այնպես էլ գիշատիչ և ամենակեր: Հանդիսանալով տաքարյուն կենդանիներ` ևս ունեն մարմնի կայուն ջերմաստիճան: Հայտնի է կաթնասունների մոտ 5,5 հազար տեսակ:

Կաթնասունների մարմինը կազմված է գլխից, պարանոցից, իրանից, վերջույթներից և պոչից:

1. Գլուխ. իր երկու կողմերին կրում է զույգ խոշոր աչքեր, որոնց երրորդ կոպը ապաճել է: Գլխի վերևում գտնվում են արտաքին ականջի ականջախեցիները՝ ծածկված մազածածկույթով: Կաթնասունների որոշ տեսակներ գլխի վրա ունեն առատ մազածածկույթ՝ բաշ: Կաթնասունների ծնոտները գլխի վրա դեպի առաջ սրված են՝ կազմելով կաթնասունների բերանը կամ երախը: Այն իր վրա կրում է շուրթերը և վիբրիսները: Ծնոտների ատամնափորիկներում տեղավորված են ատամները:

2. Պարանոց. ապահովում է գլխի շարժուն միացումը իրանին և նրա սահուն շարունակությունն է հանդիսանում:

3. Իրան. կրում է առջևի և հետին զույգ վերջույթները և մազոտ պոչը:

4. Վերջույթներ. բոլոր կաթնասունների տեղաշարժման օրգաններն են՝ հետևի վերջույթները և առջևի վերջույթները: 

Առջևի վերջույթներ – թևերը կազմված են բազկից, նախաբազկից, դաստակից:

Հետևի վերջույթներ – ոտքերը կազմված են ազդրից, սրունքից, կրնկաթաթից և մատներից:

Բերանը կաթնասունների կարևորագույն օրգաններից մեկն է, որը պաշտպանական, հարձակվողական, այնպես էլ աշխատանքային և սննդառական օրգան է:

Պարանոցային ողերը միմյանց շարժուն միացած են, 7-ն են և կայուն են բոլոր կաթնասունների համար:

Կրծքային ողերը 12−15 -ն են, որոնք կրում են կողեր: Կողերը միանալով մի կողմից ողնաշարին, իսկ մյուս կողմից կրծոսկրին՝ կազմում են կրծքավանդակը: Կրծքավանդակը պաշտպանում է սիրտը և թոքերը:

Գոտկային բաժինը կազմված է 2−9 ողերից: Դրանց շնորհիվ իրանը լավ ծալվում է և ուղղվում՝ ապահովելով օրգանիզմի ակտիվ շարժունակությունը:

Իմ մայիս ամսվա բլոգային աշխատանքները կարող եք տեսնել այստեղ։

Posted in 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱԱՆ

Կաթնասուններ

Կաթնասունները չորս ոտանի ողնաշարավոր կենդանիներ են։ Այս կենդանիներն իրենց անունը ստացել են իրենց հիմնական պատճառով՝ մայրերը երեխաներին կերակրում են կաթով: Բացի այդ, կաթնասունները մյուս կենդանիներից տարբերվում են նրանով, որ ծնվելուց հետո չեն լքում իրենց սերունդներին (ինչպես շատ սառնասրտներ), այլ խնամում, փայփայում ու պաշտպանում են նրանց։

Կաթնասունների մեծ մասն ապրում է գետնի վրա: Հասած լինելով զարգացվածության բարձրագույն աստիճանի` կարողացել են գրավել բոլոր կենսամիջավայրերը՝ օդացամաքային, ջրային, ցամաքային, ջրացամաքային: Նրանք ինչպես բուսակեր են, այնպես էլ գիշատիչ և ամենակեր: Հանդիսանալով տաքարյուն կենդանիներ` ևս ունեն մարմնի կայուն ջերմաստիճան: 

Բոլոր կաթնասուններն ունեն առնվազն երեք հատկանիշ, որոնք չունեն մյուս կենդանիները.

Կաթնասունները ապրում են բոլոր մայրցամաքներում, բազմաթիվ կղզիներում և բոլոր ծովերում և օվկիանոսներում: Տարբեր տեսակներ զարգացել են՝ օգտվելու էկոլոգիական խորշերի լայն տեսականիից և մշակել են բազմաթիվ հարմարվողականություններ՝ օգտվելու տարբեր ապրելակերպերից:

Սա նաև ամենամեծ կենդանին է, որը երբևէ ապրել է մոլորակի վրա: Կապույտ կետը շատ ավելի մեծ է, քան նույնիսկ ամենամեծ դինոզավրը: Երբևէ չափված ամենաերկար կապույտ կետը էգ է եղել՝ 33,58 մետր: Ամենածանր նմուշը կշռել է ավելի քան 190 տոննա։

Մոլորակի ամենամեծ ցամաքային կաթնասունը աֆրիկյան փիղն է: Ամենամեծ արու է եղել երկարությունը մոտ 3,96 մետր էր և 12 տոննա քաշով: Մոլորակի ամենաբարձր կենդանին նույնպես կաթնասուն է։ Ընձուղտները երբեմն աճում են մինչև 6,1 մետր:

Աշխարհի ամենափոքր կաթնասունը Թաիլանդից խոզի քթով չղջիկն է: Ընդամենը 2,9-3,3 սմ երկարությամբ և ընդամենը 1,7-2 գրամ քաշով այս կաթնասունը շատ ավելի փոքր է, քան շատ միջատներ և խխունջներ:

Մարդիկ նույնպես կաթնասուններ են։

Posted in 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱԱՆ

Պատմություն /Հայաստանը ուշ միջնադարերում/

1․ Ի՞նչ ցեղեր էին կարա-կոյունլուներն ու ակ-կոյունուները։
Լենկ Թեմուրի մահից հետո Հայաստանում գլուխ բարդրացրին կարա-կոյունլուներն ու ակ-կոյունուներ թուրքմենական ցեղերը։

2․ Ի՞նչ նշանակություն ունեցավ կաթողիկոսական աթոռի տեղափոխությունը Էջմիածին։

3․ Ներկայացրե՛ք Ամասիայի 1555 թ․ պայմանագիրը։
1555 Ամասիայում կնքվում է հաշտության պայմանագիր Օսմանյան և Սեֆյան տերությունների միջը, ըստ որի թուրք պարսկական սահմանագիծն անցնելու է Հայաստանի միջով։ Հայաստանի արևմտյան մասը մնալու է Օսմանյան կայսրությանը, իսկ Արևելյանը Իրանին։

4․ Ի՞նչ գիտեք 1604 թ․ հայերի բռնագաղթի մասին։
Հայ բնակչության տեղահանությունը սկսվեց 1604 թ․ օգոստոսին։ Բռնագաղթի ենթարկված հայ բնակչության քարավաններն ձգվում էին Գառնիի լեռների ստորոտներից, մինչև Արաքս գետը՝ լայնքով, իսկ երկարությամբ 1-5 օրվա ճանապարհ։ Բռնագաղեցին մոտ 300․000 հայ։

5․ Ի՞նչ դրական հետևանքներ ունեցավ Կասրե-Շիրինի պայմանագիրը։

Posted in 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱԱՆ

Պարապմունք 61.

Հարցեր կրկնողության համար․
1. Կատարիր գործողությունը․
ա) 0,5 + 0,345=0,845
բ) 1,3 + 0,416=1,716
գ) 4,2 + 1,304=5,504
դ) 12,4 + 0,012=12,412
ե) 1,47 − 0,84=0,63
զ) 5,12 − 2,0904=3,0296

2. Կատարիր գործողությունը․
ա) 8,5 · 10=85
բ) 0,68 · 10=68
գ) 0,9 · 1000=900
դ) 1,8 · 1000=1800

3. Հավասաև են արդյո՞ք միանդամները.
ա ) 3ab · (−2)a  և  6a2(-b) ոչ
3ab · (−2)a=-6a^2b
6a2(-b)=-12ab

բ) ax^2 · 3a^2 xy և 3а^3 x3 y

4. Կատարեք նման անդամների միացում.
ա) 3a + 8a − a=10a
բ) 2x − 7x^5 + 3x+8x^5= 5x+x5
գ) 5y − 15y − 8y=-18y
դ) −2a − 3a^2 + 8a=6a-3a2
զ) b − 7b + 3b − 5b − 2b=-10b

5.Պարզեցրեք արտահայտությունը.
ա) (x − 1)(x + 1)=x2-1
բ) (x − 1)(x-1)=x2+3x+1
գ) (x − 1)(x^2 + x + 1)=x3+1
դ) (x + 1)(x^2 — x + 1)=x3+1

6. Վերլուծեք արտադրիչների.
ա) 4x^2 − 9=2x∙2x-32
բ) x^4 − 1=x∙x∙x∙x-1
գ) 16x^2 − 25=4x∙4x-52
դ) 4/9 x^2 − 100=2/3x∙2/3x-102

7. Գտեք արտահայտության արժեքը, а-ի նշված արժեքի դեպքում․
ա) (5a + 3)(5a − 3), երբ  a = 2
(5∙2+3)(5∙2-3)=13∙7=91
բ) (a − 2)(a + 3) − (5 − a)(4 − a), երբ  a = −2
(-2-2)(-2+3)-(5+2)(4+2)=-4+1+5-2+4-2=2

8. Լուծեք հավասարումը.
ա) 2x + (3x + 1) = 4
2x+3x+1=4
2x+3x=4-1
5x=3
x=0,6

բ) (2x + 5) + (3x − 8) = 7
2x+5+3x-8=7
2x+3x=7-5+8
5x=10
x=2

գ) 2x − (x − 1) = 3
2x-x+1=3
2x-x=3-1
x=2

դ) (2x − 3) − (x + 1) = 1:
2x-3-x-1=1
2x-x=1+3+1|
x=5

9. Լուծիր խնդիրը.
ա) Երկու գյուղերի միջև եղած հեռավորությունը 18 կմ է։ Ճանապարհորդն անցավ 5 անգամ ավելի, քան մնաց անցնելու։ Քանի՞ կմ  նա անցավ։
18:6=3
3×5=15
Պատ․15

բ) Սովորողը  հաշվեց, որ օրվա անցած մասը 2 անգամ քիչ է մնացած մասից։ Ինչքա՞ն ժամանակ է անցել օրվա սկզբից։
24:3=8
8×2=16
Պատ․՝16 ժամ

գ) Եղբայրը և քույրը հավաքում են բացիկներ։ Եղբոր մոտ 2 անգամ ավելի բացիկներ կան, քան քրոջ մոտ, իսկ ընդամենը նրանք ունեն 60 բացիկ։ Նրանցից յուրաքանչյուրը քանի՞ բացիկ ունի։
60։3=20
20×2=40
Պատ․՝20 և 40

դ)Երկու թվերի գումարը 201 է, իսկ տարբերությունը՝ 99։ Գտեք այդ թվերը։
201-99=102
102:2=51
51+99=150
Պատ․՝102 և 150

Գտեք այդ թվերը։

Posted in 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱԱՆ, Հայոց լեզու, Գրականություն

Տեքստային աշխատանք

(1-ին մաս)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբողջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը երբեք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մանչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

2.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Ամբողջ
թռչել
կդարձնե՞ն
երբեք

2.Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
ա/ Սովորական/անսովոր
բ/Փոքրիկ/մեծ
գ/  սիրունիկ/տգեղ
դ/տխուր/ուրախ

3.Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ  արտահայտության մեջ:

4.Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.
ա/ձեռքը բռնել
 բ/օգնել, օժանդակել
գ/վնասել
դ/կաշկանդել

5.Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով
ա/ավարիա-վթար
բ/աֆիցեր- ոստիկան
գ/դիրեկտոր- տնօրեն
դ/զիբիլ- աղբ

6.Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:
Երեխաներ
Քաղաքներ
Մարդիկ

Աստղեր

7.Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը ճշմարտությունը քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, աստված էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է գովելի

դ/դատարկ տակառը բարձր ձայն կհանի:

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

8.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Արևի պես է,
Կլոր երես է,
Սերմը՝ ճնճղուկի
կտուցի պես է:
Արևածաղիկ

9.Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան  վրա

10.Նկարագրի՛ր Կառլսոնին:
Ինքնավստահ, անսովոր, փոքրիկ, հաստլիկ մարդուկ։

11.Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
Մանչուկը երազում էր շուն և ընկերներ ունենալու մասին։

Posted in 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱԱՆ

Գորտեր

Գորտերը երկկենցաղներ են, որոնք հայտնի են իրենց ցատկելու ունակություններով, կռկռոցի ձայներով, ուռուցիկ աչքերով և սղլիկ մաշկով։ Նրանք ապրում են ամբողջ աշխարհում և ամենաբազմազան կենդանիներից են։ Որոշ գորտեր ունեն թունավոր մաշկ: Որոշ հարավամերիկյան գորտեր այնքան թունավոր են, որ նրանց մաշկի սեկրեցների մեկ կաթիլը կարող է սպանել չափահաս մարդուն: Թունավոր գորտերը սովորաբար վառ գույնի են, որպեսզի զգուշացնեն գիշատիչներին, որ իրենց մաշկը թունավոր է: Քողարկումը գոյատևման ևս մեկ տեխնիկա է: Շատ գորտեր ունեն բծավոր կանաչ կամ շագանակագույն մաշկ, որն օգնում է նրանց միաձուլվել իրենց շրջապատի հետ: Քանի որ գորտերի շատ տեսակներ կան, մեկ չափսը չի համապատասխանում բոլորին: Ամենամեծ գորտը` Գողիաթ գորտը, ունի 30 սանտիմետր երկարություն և 3 կիլոգրամ քաշ: Մադագասկարի սատանայական գորտը, որն այժմ անհետացել է, ժամանակին կրում էր ամենամեծ գորտի տիտղոսը: Նրա երկարությունը 41 սմ էր, իսկ քաշը՝ 4,5 կգ։ Ամենափոքր գորտը` ոսկեգույն գորտը, ունի 1 սմ երկարություն և ընդամենը 200 գրամ: Գորտերը պետք է լինեն բազմացման  համար ջրի աղբյուր ունեցող տարածքներում, բայց բացի այդ, նրանք հանդիպում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից, և գրեթե բոլոր միջավայրերում: Գորտերը հաճախ ուտում են ցանկացած կենդանի էակ, որը տեղավորվում է նրանց բերանում: Սա ներառում է բզեզներ, սարդեր, ճիճուներ, թրթուրներ, և նույնիսկ փոքր ձկներ: Որս բռնելու համար նրանց կպչուն լեզուն դուրս կգա բերանից և որսը կքաշի գորտի բերանը։ Այս շարժումն այնքան արագ է, որ որսը փախչելու հնարավորություն չունի։ Գորտի լեզուն կարող է բերան վերադառնալ 15/100 վայրկյանի ընթացքում։

Posted in 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱԱՆ

Պարապմունք 54

1.Ի՞նչ է շրջանը, ցույց տուր GEOGEBRA ծրագրով:
Շրջանը դա շրջանագծով սահմանափակված պատկերն է։


2. Քանի՞ անգամ է շրջանագծի տրամագիծը մեծ նրա շառավղից։
2 անգամ
3. Ուղիղը հատում է О կենտրոնով շրջանագիծը A և B կետերում։ Ո՞ր կետերով պետք է  անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը, ցույց տուր GEOGEBRA ծրագրով։
O կետով


4. Որտե՞ղ է գտնվում այն կետը, որի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից հավասար է շրջանագծի շառավղին։
Շրջանագծի վրա
5. Գծել մի շրջանագիծ և նրա վրա նշել երեք կետ։ Յուրաքանչյուր կետով տանել շառավիղ։


6. Երկու շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը 10սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 3սմ և 5սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը, ցույց տուր GEOGEBRA ծրագրով։

Ո՛չ չեն հատի։

7.Գծիր շրջանագիծ, ապա գծիր երեք ուղիղ այնպես, որ առաջին ուղիղը չհատի շրջանագիծը, երկրորդը՝ շրջանագծի հետ ունենա մեկ ընդհանուր կետ, իսկ երրորդը՝ երկու ընդհանուր կետ։



8. А և  B կետերը գտնվում են շրջանագծի վրա։ О- ն շրջանագծի կենտրոնն է։ Համեմատեք OA և OB հատվածները։

OA=OB քանի որ շրջանագծի կենտրոնից ցանկացած կետին միացած հատվածները հավասար են։

9. A կետի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից 7 է, իսկ շրջանագծի շառավիղը 6: Գտնվում է արդյո՞ք А կետը շրջանագծի վրա։
Ոչ, քանի որ շրջանագծի կենտրոնից ցանկացած կետին միացած հատվածները հավասար են։

10. А և B կետերը գտնվում են շրջանագծի վրա, О- ն շրջանագծիկ ենտրոնն է։ Ինչպիսի՞սն է АОB եռանկյունը։Ցույց տուր GEOGEBRA ծրագրով։

Հավասարասրուն