Posted in Հասարակագիտություն

Կոռուպցիա

Ինչ է կոռուպցիա
Կոռուպցիան հանցագործություն է, որով տվյալ անձը իր հնարավորություններն օգտագործում է անձնական կամ խմբակային շահի համար։ Դա պաշտոնի չարաշահում է, որը ոտնահարում է անհատի, հասարակության կամ նույնիսկ պետության իրավունքները։

Որոնք են կոռուպցիայի առաջացման պատճառները։
Կոռուպցիան շատ առաջացման պատճառներ ունի, որոնցից են օրինակ, քիչ եկամուտը, որը կարող է հանգեցնել կոռուպցիային, ավելի մեծ եկամուտ ստանալու համար։ Վատ ուսումը, ասյդպիսի մարդիկ ավելի խոցելի են կոռուպցիայի համար։

Կարելի է արդյոք նշել կոռուպցիայի գոյության համար մեղավորների ինչ-որ շրջանակ։
Այո։ Ըստ ինձ կոռուպցիայի ընդացքում մեղավոր է և կաշառողը և ստացողը։ Երկուսն էլ շահագործում են իրենց հնարավորություններն ու պաշտոնը։

Posted in Հասարակագիտություն

Պատասխանատվություն և հանդուրժողականություն

Ինչ նկատի ունեք երբ մեկի մասին ասում եք պատասխանատու մարդ է։
Պատասխանատու մարդ ասելով հասկանում եմ մի մարդ, ով ունի իր գործողությունների՝ գործունեության՝ արարքների մասին հաշվետու լինելու և դրանց հետևանքների ծանրությունն իր վրա կրելու պարտավորություն:

Թվարկեք թե ինչ պատասխանատվություն ունեք դուք և ձեր ուսուցիչները։
Տարբեր վայրերում, մենք ունենք տարբեր պատասխանատվություններ, բայց օրինակ հենց դպրոցում, մեր պատասխանատվություններից մեկն է, ժամանակին կատարել մեզ տրված առաջադրանքները, իսկ ուսուցիչներինը ՝ ժամանակին ստուգել և գնահատել դրանք։

Ձեր կյանքում լինու՞մ են իրավիճակներ, երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին ներքուստ չեք հանդուրժում, բայց արտաքուստ հանդուրժում եք:
Կարծում եմ այո, երբ մարդու ներկայությունը պահվածքը քեզ հաճելի չէ, բայց դու նրան չվիրավորելու համար արտաքուստ փորձում ես ցույց տալ, որ ոչ մի խնդիր չկա, իսկ ներքուստ չես հանդուրժում տվյալ պահվածքը։

Ինչ կլինի, եթե հասարակության մեջ չլինի հանդուրժողականության մթնոլորտ:
Հանդուրժողականությունը շատ կարևոր է, քանի որ առանց դրա կտիրեր քաոս, պատերազմներ, առանց փոխադարձ հանդուրժողականության, յուրաքանչյուր արարք կհետեվեր վատ հետևանքներով։

Posted in Հասարակագիտություն

Ազատություն

Ինչ է ազատությունը
Կարծում եմ, որ ազատությունը բավականին վերացական է և տարբերվում է յուրաքանչյուր անհատի համար: Ինձ համար ազատությունը դա այն է, երբ դու գիտակցված կարող ես կառավարել ինքդ քեզ և կախված չես այլ մարդկանցից։Համաձայն եմ, որ ազատությունը ազատ խոսելու և ապրելու իրավունքն է, բայց միայն այն դեպքում, երբ դա չի սահմանափակում ուրիշների իրավունքներն ու ազատությունները: Ազատություն ստանալուց հետո չպետք է մոռանանք, որ մեր ազատությունը անսահման չէ և պետք է հարգել այլոց իրավունքները։Ազատությունը նաև մեզ շրջապատող աշխարհը ճանաչելու, ըմբռնելու և հասկանալու եղանակ է: Սակայն մեզանից շատերը որոշ դեպքերում կարիք ունեն պայքարելու այդ ազատության համար: Օրինակ՝ շատ երկրների քաղաքացիներ ազատության իրավունք չունեն: 

Ազատություն տեսակները
Ազատության հիմնական տեսակները։
Խոսքի ազատությունն այն ազատությունն է, որն ապահովում է մարդու մտքերն ազատ արտահայտելու իրավունքը թե՜ բանավոր, թե գրավոր։

Մորֆոլոգիկ ազատությունը սահմանվում է ինչպես անձի մարմնի անփոփոխ պահելու կամ իր մարմինը ըստ ցանկության փոխելու իրավունքը:

Ստեղծագործական ազատություն։ Ըստ ստեղծագործական ազատության ՝ ստեղծագործ մարդն ունի իրավունք իր ցանկությամբ ընտրել ցանկացած թեմա և նկարագրություններ։

Կրոնի ազատությունը մարդու ցանանկացած կրոն դավանելու կամ ընդհանրապես ոչ մի կրոն չդավանելու իրավունքն է:

Քաղաքական ազատությունը բնութագրվում է որպես ճնշումներից կամ բռնությունից ազատ փոխհարաբերությունները։

Մի փոքր Անդրանիկ Օզանյանի մասին
Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865 թ.՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ 1892 թ-ին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը, որից հեռացել է 1917 թ-ին: Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց 1 տարի անց բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ իրականացնելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում է Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու համար։ Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը

Posted in Հասարակագիտություն

Ինչ է արժեքը։ Մարդը որպես արժեք

Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:
Հաստատուն, և մարդկանց համար շատ թանկ կենսական կողմնորոշումը իմաստասերներն անվանել են արժեք։ Դա այն է ինչը շատ կարևոր է, խիստ թանկ է, առանց որի մարդը չի կարող պատկերացնել իր լիարժեք կյանքը։

Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:
Ինչ-որ մեկի համար կարևոր են նյութական արժեքները՝ բարեկեցություն, հարստություն, կայուն ֆինանսական վիճակ, կարիերա, իշխանություն: Իսկ ուրիշների համար թանկ են հոգեւոր արժեքները՝ ընտանիք, հայրենիք, սեր, ազնվություն, բարություն, ընկերներ և ուրիշ: Ամեն մարդ ինքն է ընտրում իր առաջնահերթությունները

Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը  գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսափորձ:
Այո, մի խոսք կա, որ մենք սկսում ենք գնահատել, երբ կորցնում ենք, յուրաքանչյուր բան գնահատելու համար, կաևոր է գիտելիքը՝ հասկանալու համար դրա դերը մեր կյանքում, կենսափորձը և այլն։

Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը:
Շատ կարևոր արժեքներ են․

  • Ընտանիքը
  • Ընկերները
  • Հայրենիքը
Posted in Հասարակագիտություն

Ընտանիք ազգ մշակույթ

Բացատրել ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ
Ընտանիքը հասարակության հիմքն է, նրա սկզբնական օղակը, ընտանիքի վերաբերյալ հաճախ են օգտագործում պատկերավոր արտահայտություններ, ընտանիքը հասարակության բջիջն է նրա հիմնաքարը և այլն։Ընտանիքի դերը հասարակության մեջ փոքր չէ։ Յուրաքանչյուր ընտանիք ունի իր դերը և ազդեցությունը հասարակության մեջ։ Վատ դաստիարակությամբ ընտանիքների անդամները՝ վատ ազդեցությունը իսկ լավ դաստիարակությամբ ընտաիքը՝ լավ ազդեցություն։Ընտանիքի մեջոցով է հասարակությունն իրականացնում իր համար կենսական նշանակություն ունեցող ինքնավերարտադրման գործընթացը։

Ի՞նչ է անհրաժեշտ ընտանիքի ամրության ու կայունության համար,ինչն է ընտանիքում միավորում մարդկանց
Ընտանիքի հիմքը դրվում է կնոջ և տղամարդու ամուսնությամբ։ Ամուսնույամբ սկիզբ դրված ընտանեկան կյանքի բնականոն արդյունքը երեխաների ծնունդն ու դաստիարակությունն է։ Սրանից կարելի է հասկանալ, որ ընտանիքի ամրության և կայունության համար անհրաժեշտ է փոխադարձ հարգանք ընտանիքի բոլոր անդամների հանդեպ և փոխահամաձայնություն։

Որո՞նք են մեծ և փոքր ընտանիքների առավելություններն ու թերությունները

Փոքր ընտանիքների առավելությունները կարող են լինել․

  • Երեխաների կյանքի ավելի լավ որակ։
  • Ավելի քիչ ճնշում ընտանեկան բյուջեների վրա։

Թերությունները․

  • Երեխան կարող է միայնություն զգալ: 
  • Ծնողները ծերանալիս կարող են խնդիրներ ունենալ: 
  • Փոքր ընտանիքը երեխայի մեջ կարող է զարգացնել էգոիզմ: 

Մեծ ընտանիքի առավելությունները կարող են լինել․

  • Երեխաները հազվադեպ են միայնակ: 
  • Դասավանդում է թիմային աշխատանքը և համօգտագործումը։ 

Թերությունները․

  • Ավելի քիչ միայնակ ժամանակ: 
  • Քիչ ժամանակ միայն ծնողների հետ։ 
  • Ավելի քիչ գումար: 
Posted in Հասարակագիտություն

Համագործակցություն, հակասություն և համակեցություն

Ի՞նչը կարող է անձնական շփումների պատճառ դառնալ։

Շփումը երկու և ավելի մարդկանց համագործակցությունն է, որն ուղղված է փոխադարձ ըմբռնմանը, փոխհարաբերությունների հաստատմանը և զարգացմանը, միմյանց վիճակների, հայացքների և վարքի վրա փոխադարձաբար ազդելուն, ինչպես նաև նրանց համատեղ գործունեության կարգավորմանը։ Այն իրենից ներկայացնում է բարդ գործընթաց, որը ծնվում է մարդկանց համատեղ գործունեություն ծավալելու պահանջմունքից և այդ գործունեության ընթացքում՝ այն արդյունավետ դարձնելու համար։ Յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ է շփում ր հասակակիցների, հետ այացներն ավելի լայնացնելու համար։

Ինչ է համակեցություն,համագործակցություն, Հաղորդակցություն

Համակեցություն՝ Համատեղ կենցաղավարություն, հասարակության մեջ ապրելը:
Համագործակցություն՝ Համատեղ, փոխկապացված աշխատանք կատարել։
Հաղորդակցություն՝ Փոխադարձ հարաբերություն միմյանց հետ, շփում:

Ինչ է անհրաժեշտ խմբի ներսում ծագած հակասությունները հաղթահարելու համար

Բնականաբար, ցանկացած խմբում առաջանում են հակասություններ, կոնֆլիկտներ, որոնք անխուսափելի են։ Դրանք հաղթահարելու համար պետք է նախ խոսել և փորձել հասկանալ միմիանց, գալ ընդհանուր հայտատարարի, որպեսզի երկու կողմերն էլ գոհ լինեն արդյունքից։

Posted in Հասարակագիտություն

Խմբեր, շերտեր, համայնքներ

Մարդը, հասարակական էակ է։ Հասարակությունն վերացական հասկացություն չէ։ Յուրաքանչյուրս լինելով որէ հասարակության անդամ, միաժամանակ նաև որևէ ընտանիքի, ազքի, համայնքի ներկայացուցիչ ենք, այսինքն մենք մեր ծնված օրից, որևէ խմբի անդամ ենք։ Այդ խմբերը շատ են և տարբեր։

Հասարակությունը կազմված է մեծ ու փոքր խմբերից։ Դրանցից ոմանք առաջանում են ինքնաբերաբար, այսինքն խմբի անամների նախաձեռնությամբ, օրինակ՝ ընտանիքը, ոմանք ստեղծվում են պետական մարմինների նախաձեռնությամբ, օրինակ՝ բանակը։

Կան խմբերի երկու տեսակ․

  • Խմբեր որոնցում մենք կանք մեր կամքից անկախ։
    աղջիկներ, տղաներ։
    գղուղաբնակներ, քաղաքաբնակներ։
    զինակոչիկներ քաղաքացիկան անձինք։
    և այլն․․․
  • Խմբեր որոնք մենք ենք ընտրել։
    երաժիշտներ, նարիչներ, մարզիկներ։
    ուրախներ, տխուրներ։
    ուսանողներ, բանվորներ, հոգևորականներ։
    և այլն․


    Կան նաև սոցիալական խմբեր։ Սոցիալական խմբեր են համարվում մարկանց, շերտերը, խավերը, դասակարգերը։Օրինակ տնտեսական գործունեությունը հանգեցրել է , հարուստների, միջին խավի, աղքատների գոյության։ Քաղաքական գործունեությունը հանգեցրել է, առաջնորդները և հետևորդների, ղեկավարների և ենթակաների գոյության։Մտավոր գործունեության առանձանանալու հետևանքով ի հայտ են եկել մտավոր և ֆիզիկական աշխատանքով զբաղված խմբեր։

    Յուրաքանչյուր մարդ ցանկության դեպքում կարող է լինել այն խմբում, որտեղ իրեն զգում է անկաշկանդ գնահատված և պաշտպանված, որտեղ կա ընդհանուր նպատակ և այլն։

    Որ խմբում էլ, որ մարդ պատկանելիս լինի, պետք է ունենա սեփական արարքների հանդեպ պատասխանատվության զգացում։
Posted in Հասարակագիտություն

Մարդու պահանջմունքները

Ամեն մարդ ունի պահանջմունքներ, առանց նրանց հնարավոր չի ապրել: Դա մեր առօրյա կյանքի պահանջմունքներն են, որոնք մեր օրգանիզմը ձգտում և պահանջում է: Դրանք են՝ ջուրը, սնունդը, ու քունը: Ավելի վաղ տարիքում մեր պահանջմունքներն են խաղալիքները, ուշարդությունը և այլն։ Իսկ չափահաս տարիքում պահանջմունքներն են՝ մասնագիտացված գիտելիքների ձեռք բերումը, լավ աշխատանքով ապահովումը, ընտանիքի ստեղծումը և առողջ ապրելակերպը: Յուրաքանչյուր մարդու պահանջմունք է համարվում նաև գումարը, որով ձեռք ենք բերում գրեթե ամեն ինչ (նյութական)։Երբեմն պահանջմունքները նաև առաջացնում են կախվածություն, էլեկտրոնային սարքերը, օրինակ բջջային հեռախոսը այժմ բոլորի ձեռքում են բջջային հեռախոսն ինքն իրենով ամեն ինչ է, հաշվիչ, նոթատետր, օրացույց ժամացույց և այլն, կամ օրինակ ծխելը՝ կախվածություն է, որ դարձել է շատ արդկանց պահանջմունքը։Ինչո՞ւ է մարդը անհիշելի ժամանակներից ձգտում ճանաչել ինչպես շրջակա միջավայրը, այնպես էլ իրեն: Մարդու ինչի՞ն է պետք իրեն իմանալը:Ինքդ քեզ ճանաչելն ամենակարևորն է, առանց քեզ ճանաչելու չես ճանաչի կողքինիդ։ Շրջակա միջավայրն անհիշելի ժամանակներում հանդիսանում էր մարդկանց ապրելակերպի ամենակարևոր մասը, առանց որի չէր լինի սնունդ, ջուր, հագուստ և այլն։ Շրջակա միջավայրը հանդիսանում էր մեր նախնիների պահանջմունքների աղբյուրը։Ինչպե՞ս է արտահայտվում նոր միջավայր, նոր աշխարհ ստեղծելու մարդու ձգտումը: Մի՞շտ է այդ ձգտումը դրական հետևանքների հանգեցնում:Մարդը փորձում է ինտեգրվել իրեն հաճելի միջավայրերում, բայց երբեմն միջավայը կարող է փոխել մարդուն, դեպի լավը կամ դեպի վատը։

Posted in Հասարակագիտություն

Մարդը և շրջակա աշխարհը

Աշխաևհը լի է կյանքի զարմանահրաշ տեսակներով , որոնց շարքում են դասվում նաև մարդիկ: Մենք կիսում ենք երկիր մոլորակը այլ անհավանական բուսական և կենդանական աշխարհի տեսակների հետ, որոնցից որոշները վիթխարի են, մյուսները աննշան իսկ շատ տեսակներ արտասոեվոր ունակություններ ունեն:

Ինչով է մարդը տարբերվում կենդանուց:
Մարդը և կենդանական աշխարհը ընդհանուր շատ բաներ ունեն , բայց նաև ունեն տարբերություններ: Մարդը ի տարբերություն կենդանու ունիունի բանականություն և մտածելու ունակություն: Հինավուրց ժամանակներից ի վեր, մարդն իրեն համարում էր բնության թագավոր, էվոլուցիայի բարձրագույն ճյուղ: Մենք հասել ենք տեխնոլոգիայի և մշակույթի զարգացմանը: Ի տարբերությու կենդանիների և բնության, մարդը անընդհատ զարգանում է

Ինչն է բնորոշ միայն մարդուն
Հոգեբանության տեսակետից մարդը կենդանուց առանձնանում է լրացուցիչ ցանկություններ ապրելու կարողությամբ, որոնք գերազանցում են նրա կարիքներն ու պահանջները: Մինչդեռ կենդանիները ցանկանում են միայն այն, ինչ իրենց է սազում:

Կան նաև ֆիզիկական նշաններ, որոնք տարբերակում են մարդկանց կենդանիներից: Դրանք ներառում են ուղղաձիգ կեցվածք և մարդու ձեռքեր, որոնք ունեն շատ փոքր մկաններ, որոնք թույլ են տալիս մեզ շատ փոքր և նուրբ աշխատանք կատարել: Մարդու ուղեղը ունի նեյրոններ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել բարդ շարժումներ: Մարդու ուղեղի կիսագնդերը ասիմետրիկ են: