Posted in Uncategorized

 Բան ունեմ ասելու😮🤗

Կարդա’ Վիլյամ Սարոյանի » Բան ունեմ ասելու » պիեսը։

Առաջադրանք`

5-7 նախադասությամբ գրի’ր պիեսի ասելիքը։

Այս պիեսան Ամանորի մասին էր, որը նշում էին աղքատ երեխաները։ Նրանք տոն էին կազմակերպել երեխաների համար, որտեղ իրենք երգեցին, պարեցին և զվարճացան։ Այնուհետև հաղորդավարը ներկայացրեց Ձմեռ պապին և բոլոր երեխաները սկսեցին ուրախանալ և ծափահարել, Ձմեռ պապը սկսեց հարցնել նրանցից յուրաքանչյուրին, թե ի՞նչ են նրանց անունները, քան՞ի տարեկան են, որտե՞ղ են ապրում և ամենակարևորը ի՞նչ են ուզում Ամանորին որպես նվեր: Բայց չնայած դրան երեխաներից ոչ-մեկը չստացավ իր ուզած նվերը։ Ինձ շատ դուր եկավ երիտասարդը, ով շատ բարի էր ու արդար, նա օգնում էր աղքատ երեխաներին և փորձում էր վերականգնել արդարությունը։

Posted in Uncategorized

 Հեղուկներում և գազերում մարմինը դուրս հրող ուժը🧪⚗🧫🧬

Որոշ մարմիններ լողում են ջրի մակերևույթին. իսկ մյուսները սուզվում են ջրի մեջ: Մարմինները լողալու պայմանները ուսումնասիրել է հույն գիտնական Արքիմեդը: Նա առաջինն է հաշվել հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդող ուժի մեծությունը: Այդ պատճառով հեղուկներում և գազերում մարմնի դուրս հրող ուժը կոչվում է արքիմեդյան ուժ:
Հեղուկի մեջ ընկղմելով տարբեր մարմիններ՝ կարող ենք հայտնաբերել հետևյալ օրինաչափությունները.
1. Եթե մարմնի նյութի խտությունը մեծ է հեղուկի խտությունից, ապա մարմինը սուզվում է:
2. Եթե մարմնի նյութի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, ապա մարմինը լողում է հեղուկի մակերևույթին:
3. Եթե մարմնի նյութի խտությունը հավասար է հեղուկի խտությանը, ապա մարմինը մնում է հավասարակշռության մեջ հեղուկի ցանկացած տեղում:

Posted in Uncategorized

Պարամպունք 40

Առաջադրանքներ

1) Հաշվե՛ք / կրկնողություն.

ա) (–7) · (+16)=-112 

բ) (+16) · (–4)=-64

գ) (–1) · (+1)=-1

դ) (+20) · (–19)=380

ե) (–4) · (+5)=-25 

զ) (+23) · (–6)=-138

2) Հաշվե՛ք.

ա) +38 ։ (–19)=-2

դ) –420 ։ (–15)=28 

է) 0 ։ (–14)=0

բ) –600 ։ (–150)=4

ե) –531 ։ (+3)=-177 

ը) –121 ։ (–11)=11

3) Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն գրելու դեպքում

Կստացվի հավասարություն.

ա) –3 · (-7) = 21

գ) –10 · (0) = 0 

ե) –15 · (-3) = 45

բ) 6 · (-6) = –36

դ) –9 · (9) + 1 = –80  

զ)  3 · 7 = 21

4) Հաշվե՛ք.

ա) 8 ։ (–2) – 14 ։ (–7)=-6,
 բ) –55 ։ 11 + 48 ։ (–16)=-2


5) a-ի և b-ի ի՞նչ արժեքների դեպքում կստացվի հավասարություն, բեր օրնակ

6) Հաշվիր՝
2.⅕+2.¼=4.9/20
3.15/21-3=3.5/21
1.2/3×2/7=4/21
8.½:2=4.1/4

7) Ապրանքի գինը 2500 դրամ է, 20% զեղջելուց հետո ինչքա՞ն կդառնա ապրանքի գինը:

2500:100×20=500
2500-500=2000

Posted in Uncategorized

Պարապմունք 41. Ինքնաստուգում


1. Գրի՛ր մի քանի ամբողջ թվեր:

+25, +23, +5, +9, +40

2. Առանձնացրո՛ւ այն թվերը, որոնք փոքր են զրոյից՝

-2,+2, -3, 0, 14, -1, |-1|, +1, -15:

3. Զրոն ամբողջ թի՞վ է:

Այո

4.
Համեմատման նշաններից ո՞րը պետք է դնել աստղանիշի 

փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ արտահայտություն.

ա) ( –4 ) · ( +5 ) < 0,
դ) ( –2 ) · ( –3 ) > 5,

բ) ( +9 ) · ( +1 ) < 91
գ) ( 9 ) · ( –7 ) = 63

5) Հաշվե՛ք.

ա)  | –11 + 4 |=7
դ) | 8 – 4 + 2 | · | -7 |=42

բ)  | –2 + 1 |= -1
գ) | 9 – 5 — 14 | =10


6) Թվի 15 %-ը հավասար է 12-ի: Գտե՛ք այդ թվի 5 %-ը:

15:5=3

12:3=4

7)Հաշվիր
ա) (–1) · (+7)=-7

բ) (+15) · (–60)=-900
գ)-310:(-31)=+10
դ)65 · (+65)=+4225

8)Կատարիր գործողությունը
ա) 6 – 17= -11 

բ) –30 +44=14

գ) 12 – 9= -3

դ) -18 –(- 23)=5
ե)(+15)+(+15)-(-30)=0

զ)12-(+14)= -2

9) Տրված են –8 եւ +5 թվերը։ Գրե՛ք այդ թվերի հակադիր թվերը:

+8,-5

10) Ճի՞շտ է, որ եթե մի ամբողջ թիվը փոքր է մյուսից, ապա նրա բացարձակ արժեքը նույնպես փոքր կլինի մյուսի

Այո ճիշտ է։

Posted in Uncategorized

Դանիել Վարուժան. բանաստեղծություններ

 1.Դանիել Վարուժան`»Ցորյանի ծովեր»

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

Առաջադրանքներ`

1.Վարժ կարդալ սովորի՛ր եւ բացատրի’ր հետևյալ բառերը՝ 

գեղադալար-կանաչազարդ

դող-սառել/վախենալ

բլուր-սար/բարձունք

հուռթի-պտղաբեր

ալետատան-տարուբերվող

պատմուճան-Երկար ու լայն թիկնոցանման վերնազգեստ (տղամարդու), որ հագնում են կրոնավորները, դատավորները (դատավարության ժամանակ) ևն:

փողփողուն- ծածանվող

քիստ-Հացազգի բույսերի հասկերի ամեն մի հատիկի գլխին աճող բարակ փշանման կարծր մազիկ:

եղի-Նոր հասնող ցորեն

սափոր-կժի նման՝ մետաղյա կամ կավե աման

կալ-հացահատիկը կալսելու տեղ, կալատեղ

աղորին-

մոլեգին- կատաղի

2.Ի՞նչ գույն ես տեսնում, երբ կարդում ես բանաստեղծությունը. հատկապես ո՞ր բառերն ու արտահայտություններն են այդ տպավորությունը ստեղծում։

Ոսկեգույն և սաթաքույն։

3.Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը և մեկնաբանի՛ր:

<<ՈՍԿԵ ՕՎԿԻԱՆՈՍ>>

Posted in Uncategorized

Գործնական քերականություն


1. Տեքստը համառոտի՛ր ։
 Երկու ընկեր անապատով գնում էին:
Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած մնաց:
Բարեբախտաբար եկավ, մի քարավան հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան, ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին:
Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան:
Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան:
Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր:
Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն, կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց.
-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:

2.Ապրել բայն համապատասխան փոփոխության ենթարկի’ր եւ գրի’ր կետերի փոխարեն։
Նրա ապրելն երկար  ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է  պատմել:Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրում հիշում էր իր անապատը, խանձված ավազը:Կարտոֆիլի արտում ապրում էր բզեզն արագ բազմանում  է  ու  շարժվում առաջ՝  նոր  տարածություններ  գրավելու:Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրեր հեռու մի դաշտում:

Եթե մի երկու ամիս էլ ապրեմ այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ ապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:Այստեղ ապրելու ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ապրել ես  այս  աշխարհում  ու  շատ  բան  ես  տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

Posted in Uncategorized

Շփման ուժեր․ Շփումը բնության մեջ, կենցաղում

1 ժամ դ. 2.5. Շփման ուժեր: Շփումը բնության մեջ, կենցաղում

Շփման ուժ է առաջանում, երբ հպվող մարմինները տեղաշարժվում են միմյանց նկատմամբ: Շփման ուժի առաջացման գլխավոր պատճառը մարմինների մակերևույթների խորդուբորդությունն է:
Բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում շփումն ունի մեծ նշանակություն: Այն կարող է լինել օգտակար և վնասակար:

1. Շփման ի՞նչ տեսակներ գիտեք:
2. Ի՞նչ դեր է կատարում շփումը բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում:
3. Բնագիտական մի փորձ կատարիր:

Posted in Uncategorized

1 ժամ դ. 2.4.Երկրի  ձգողությունը: Ծանրության ուժ և մարմնի կշիռ

1 ժամ դ. 2.4.Երկրի  ձգողությունը: Ծանրության ուժ և մարմնի կշիռ

Այն ուժը, որով Երկիրն է  դեպի իրեն ձգում որևէ մարմին, կոչվում է ծանրության ուժ: Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի  կենտրոնը:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է հենարանի կամ կախոցի վրա, անվանում են մարմնի կշիռ:
Ծանրության ուժը ազդում է մարմնի վրա, իսկ մարմնի կշիռը՝ հենարանի կամ կախոցի վրա: Այդ երկու ուժերն ուղղված են դեպի Երկրի կենտրոնը:

1.Ի՞նչ  է մարմնի կշիռը:

Կշիռը մարմնի զանգվածն ու քաշն է։
2.Ի՞նչ ուղղությամբ է ազդում ծանրության ուժը:

Դեպի ներքև
3. Ո՞րն է մարմնի կշռի և մարմնի վրա ազդող ծանրության ուժի տարբերությունը: