Posted in 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱԱՆ, Հայոց լեզու, Գրականություն

Թվական անուն

1. Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները
գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։

Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»

3-երեք, քանակական, արաբական, պարզ
641-վեց հարյուր քառասունմեկ, քանակական,արաբական, բարդ
661-վեց հարյուր վաթսունմեկ, քանակական, արաբական, բարդ
652-վեց հարյուր հիսուներկու, քանակական, արաբական, բարդ
643-վեց հարյուր քառասուներեք, քանակական, արաբական, բարդ
X-տասը, քանակական, հռոմեական, պարզ
IV-չորս, քանակական, հռոմեական, պարզ
V — հինգ, քանակական, հռոմեական, պարզ
1905- հազար իննը հարյուր հինգ, քանակական, բարդ
35,75-երեսունհինգ ամբողջ յոթանասունհինգ, կոտորակային, բարդ
4-չորս, քանակական, պարզ
6-ական-վեցական, բաշխական, պարզ
0,6-զրո ամբողջ վեց, կոտորակային, պարզ

2. Գրե՛լ բառերով։
9-իննը
12-տասներկու
99-ինսունիննը
50-հիսուն
60-վաթսուն
70-յոթանասուն
80-ութսուն
100-հարյուր
1938-հազար իննը հարյուր երեսունութ
II-երկու
III-երեք
IV-չորս

3.Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ

4. Պարզի´ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել:

Ա. Տասնմեկ, քսաներեք, քառասունվեց, հիսունչորս, յոթանասունինը, իննսունինը, տասնմեկերորդ, վաթսունութերորդ, երեսունմեկական: Բարդ թվականներ

Բ. Հարյուր մեկ, հազար երեք հարյուր երեսուներկու, երկու հազար հինգ հարյուր հիսուներորդ, չորս հարյուր վաթսունական, երեք քառորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական:

Գ. Երկու-երկու, քսան-քսան, տասնութ-տասնութ, հարյուր-հարյուր: Բաշխական թվականներ։ Արմատի կրկնությամբ։

5. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000 քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000 քայլ է անում:
Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 100 տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի 1/3-ը քնած  է անցկացնում:
70-յոթանասուն
50.000.000-հիսուն միլիոն
2 000-երկու հազար
13-տասներեք
6-վեց
100-հարյուր
1/3-մեկ երրորդ

6. Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:
Ութ տարում երեսունինն անգամ քննություն է հանձնել:
Նրա հավանոցում երեքհարյուրվաթսուներկու թև թռչուն կա: երեք հարյուր վաթսուներկու
Բոլոր երեխաներին վեց-վեցական մատիտ տվեցին:Վեց-վեց,կամ վեցական։
Նա ամեն օր անցնում է հիսունական կիլոմետր: Հիսուն
ХХ-րդ դարն ավարտին է մոտենում:
1886 թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը:
Նրանց ամենաառաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:
Օլիմպիական XII և XIII-րղ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:

7.Տրված թվականները խմբավորի՛ր։

ա) ըստ կազմության (պարզ, ածանցավոր, բարդ, բարդածանցավոր).Հարյուր քսան, վաթսուն, երրորդ, յոթ, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինը, հազար ինը հարյուր իննսունվեց, մեկական,հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, հինգական, տասնյոթերորդ, քառասուներորդ:
բ) ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ). 
Հարյուր քսան, վաթսուն,յոթ, տասը-տասը, ինը, քառասուն-քառասուն, հազար ինը հարյուր իննսունվեց, մեկական,ազար հինզ հարյուր տասնվեց։
գ) ըստ նրա, թե ինչպե՛ս են գրվում (կից, անջատ, գծիկով):
Հարյուր քսան,տասը-տասը,քառասուն-քառասուն, հազար ինը հարյուր իննսունվեց, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինզ հարյուր տասնվեց։

Հարյուր քսան, վաթսուն, երրորդ, յոթ, տասը-տասը, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինր, քառասուն-քառասուն, հազար ինը հարյուր իննսունվեց, մեկական, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, հինգական, տասնյոթերորդ, քառասուներորդ:

8.Տրված բացարձակ թվականները արմատի կրկնությամբ և ածանցման միջոցով դարձնել բաշխական, նույնը դարձնել նաև դասական:

Մեկ-Մեկ-մեկ, մեկական, առաջին
չորս-չորս-չորս, չորսական, չորորդ
հինգ-հինգ-հինգ, հնգական, հինգերորդ
ութ-ութ-ութ, ութական, ութերորդ
ինը-ինը-ինը, իննական, իններորդ
տասը-տաս-տաս, տասական, տասներորդ
տասնինը-տասնինը-տասնինը, տասնիննական, տասնիներորդ։

9.Պարզի՛ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել.

Ա. Մեկ, հինգ, վեց, ութ, տասը, քսան, հարյուր, հազար: Պարզ քանակական թվականներ։

Բ. Տասնմեկ, քսանյոթ, հարյուր տասնինը, հազար վեց հարյուր քսանութ:Բարդ քանակական թվականներ

Գ. Երեսուն, քառասուն, երկրորդ, հինգերորդ, վեցական, տասական:Ածանցավոր թվականներ։

Դ. Հազար հինգ հարյուր յոթանասունմեկ, ութսունվեց, քսանյոթերորդ, քառասունմեկերորդ, մեկ երրորդ, երեք տասնորդական:

10․ Տրված թվականներով բառեր կազմի՛ր`  դրանք բաղադրելով Բ խմբում տրվսւծ արմատների և  ածանցների հետ:

Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին, երրորդ:
Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ:

Երկակի, կրկնապատիկ, երկճղյուղ, երկգլուխ։
Եռակի, եռյակ, եռապատիկ, եռագլուխ։
Քառակի, քառյակ, քառապատիկ,քառագլուխ։
Յոթակի, յոթապատիկ։
Իննակի, իննապատիկ։
Տասակի, տասնապատիկ։
Քառասնամյա, քառասնամյակ,քառասնապատիկ։