Posted in 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱԱՆ

Փետրվար ամսվա ամփոփում

1)Ներկայացնել կանաչ էվգլենայի տարածվածությունը, արտաքին և ներքին կառուցվածքը։
Կանաչ Էվգլենաները բնակվում են լճակներում, գետերում և ջրամբարներում։ Կանաչ Էվգլենաների ծայրը բութ է իսկ հետևինը սուր։ Էվգլենայի ցիտոպազմայի շերտը ահագին խիտ է։ Ցիտոպլազման Էվգլենայի մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։ Կանաչ էվգլենան իր մեջ ունի կորզ, լուսազգայուն աչիկ և քլորոպլաստ։
2)Կանաչ էվգլենայի բազմացումը։
Կանաչ Էվգլենան բազմանում է անսեռ ձևով, այսինքն կիսվում է։
3)Հողաթափիկ ինֆուզորիայի տարածվածությունը, արտաքին և ներքին կառուցվացքը։
Հողաթափիկ ինֆուզոյաները ապրում են ջրամբարներում։ Հողաթափիկ ինֆուզորիան 1.7 — 3.4 մմ է, մարմնի ցիտոպլազմայի շերտը խիտ է։ Բջջի մակերեսի վրա հիմնականում երկայնական շարքերով տեղակայված են թարթիչներ, որոնց քանակը կազմում է 10-ից մինչև 15 հազար։ Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ, մեծ և փոքր, Մեծ կորիզը նրան կարգավորում է կենսագործունեությունը։
4)Հողաթափիկ ինֆուզորիայի բազմացումը (Սեռական, Անսեռ)

Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է երկու ձևով սեռական և անսեռ, Սեռական ձևով այն ուրիշ հողաթափիկ ինֆուզորիայի հետ միայնում է բերանային ացքով և փոքր կորիզի տեղափոխում է լինում։ Իսկ Անսեռ բազմացումը տեղի է ունենում բարենպաստ պայմաններում այն կիսվում է երկու մասերի։
5)Միաբջիջ կենդանիների առաջացած հիվանդություններ։ Վերձնել մեկ օրինակ և հետազոտել(Քնախտ, Մալարիա, Դիզինտերիա)։

Քնախտ

Քնախտը աֆրիկյան հիվանդություն է, որի հարուցիչը Trypanosoma gambiense-ն է։ Հիվանդությունը հանդիպում է Կենտրոնական, Արևմտյան և Արևելյան Աֆրիկայի մի շարք շրջաններում։ Քնախտի փոխանցողը ցեցե ճանճն է։

Քնախտի գաղտնի շրջանը տևում է 2–3 շաբաթ։ Այս հիվանդությունը սկսվում է հանկարծակի, արտահայտվում կրկնվող տենդով, անցողիկ այտուցներով։ Հիվանդության ընթացքում մաշկի վրա առաջանում է ցան, մեծանում են ավշային, հատկապես պարանոցային, հանգույցները։

Հիվանդության երկրորդ շրջանին բնորոշ են քնկոտությունը, հոգնածությունը, գլխացավը, խիստ հյուծվածությունը։ Այդ շրջանը կարող է տևել 4–8 ամիս։ Ծանր դեպքերում մահը վրա է հասնում կոմայի կամ զուգակցող այլ հիվանդությունների հետևանքով։ Փոխանցողներին ոչնչացնում են քլոր և ֆոսֆորօրգանական միջատասպան նյութերով։

Դիզինտերիա

Դիզինտերիան սուր աղիքային վարաքիչ հիվանդություն է, որը բնորոշվում է օրգանիզմի ընդհանուր թունավորումով և աղիքային համախտանիշով: Վարակի աղբյուրը հիվանդն է: Մեծ վտանգ են ներկայացնում հատկապես, երբ հիվանդները աշխատում են սննդային և մանկական հիմնարկներում: Դիզինտերիան փոխանցվում է ջրային, սննդային, և կոնտակտ կենցաղային ճանապարհով: Այլ կերպ կոչվում է նաև կեղտոտ ձեռքերի հիվանդություն: Ինֆեկցիայի փոխանցմանը նպաստում են նաև ճանճերը:

Գաղտնի շրջանը երկուսից հինգ օր է: Հիվանդությունը որպես կանոն սկսում է սուր: Փորլուծությունն ու փսխումը արագ բերում են ջրազրկման: Երեխայի մոտ արտահայտվում է քաշի կորստով, աչքերը փոս են ընկնում, դիմագծերը սրվում են, վերջույթները սրվում են և պուլսը հաճախանում է:

Մալարիա

Մալարիայի համար հայրենիքն է համարվում Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկան: Մալարիան վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է պարբերաբար ընթացող տենդային նոպաներով, հետզհետե աճող սակավարյունությամբ, պարենքիմային օրգանների (փայծաղ, լյարդ) և ոսկրածուծի ախտահարմամբ, երկարատև ընթացքով ու կրկնություններ տալու հատկությամբ։ Հարուցիչը պլազմոդիում սեռի միաբջիջ նախակենդանիներն են, որոնք իրարից տարբերվում են առաջացրած հիվանդության բնույթով։ Վարակված մոծակի խայթոցի ժամանակ թքից մարդու արյան մեջ են անցնում պլազմոդիումների սպորոզոիտներ, որոնք արյան կամ ավշի հոսքով հասնում են լյարդի բջիջներ, իսկ հետո էրիթրոցիտներ:
6)Հղումներով ներկայացնել փետրվար ամսվա բլոգային աշխատանքները։

Կանաչ էվգլնա
Հողաթափիկ ինֆուզորիա
Միաբջիջ կենդանիներից հիվանդություններ

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Գործնական աշխատանք

127.․Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:

Այնքան շատ են խոչընդոտողները ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:
Դե՛, ցո՛ւյց տուր շնորհքդ, թող տեսնեն, թե ինչեր ես անում:
Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր։
Ներեխություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:
Հեթանոսական մեհյան տեղում է կառուցվել այս տաճարը:
Շատ նրբանկատ մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:

128․Շարքերում գտիր ուղղագրական սխալները:


արփշիռ — արբշիռ
փաղչել — փախչել
հորձանուտ — ճիշտ է
տարրալուծել — ճիշտ է
արհամարել — ճիշտ է
տարորոշել — ճիշտ է
ավելորդ — ճիշտ է
բոխկ — բողկ
քսուք — քսուկ
ժայտքել — ժայթքել
ճմռթել — ճիշտ է
գախտագողի — գաղտագողի
պարքև — պարգև
պանդուղտ — պանդուխտ
սայթակել — սայթաքել
դշխուհի — ճիշտ է

129․Տրված կապակցություններում ընդգծված բառերով փոխաբերական իմաստով բառակապակցություն կազմիր:
Օրինակ՝ մաքուր սրբիչ-մաքուր հոգի

լուսավոր սենյակ- լուսավոր հոգի, լուսավոր մարդ
բարձր սար — բարձր
սև գրիչ — սև կատու, սև գործ
տափակ տանիք — տափակ տախտակ, փայտ
սուր դանակ — սուր թուր, սուր միտք
ծանր իր — ծանր դաշնամուր, ծանր մտածելակերպ
խոր ձոր — խոր փոս, խոր իմաստ

130․Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բայերի 6 զույգ: 
Սփրթնել, ծաղրել, սարսափել, աղաչել, գունատվել, սաստկանալ, հեգնել, ուժեղանալ, իշխել, ահաբեկվել, աղերսել, տիրել:

Սփրթնել — գունատվել
ծաղրել — հեգնել
սարսափել — ահաբեկվել
աղաչել — աղերսել
սաստկանալ — ուժեղանալ
իշխել — տիրել

131․ Կետերի փոխարեն գրիր ածանցներ:
Օրինակ՝ վազ.- վազք, վազորդ
արմավ — Արմավիր, արմավենի
ուժ — ուժգին, ուժեղ, ուժային
հարսն — հարսնացու, հարսանիք
տենչ — տենչալ, տենչանք
գործ — գործարք, գործարան, գործիք
մետաղ — մետաղե, մետաղյա
խռով — խռովել, խռովալի
փայլ — փայլուն, փայլակ
վերջ — վերջին, անվերջ
հոտ — հոտած,անհոտ
հուր — հրեղեն, հրե
խնձոր — խնձորենի

Posted in 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱԱՆ

Պարապմունք 32: Ամփոփում

1. Սահմանեք զուգահեռ ուղիղները, պատկերեք GEOGEBRA ծրագրով։
Զուգահեռ ուղիղները այն ուղիղներն են, որոնք երբեք չեն հատվում:



2. Ո՞ր երկու հավածներն են կոչվում զուգահեռ, պատկերեք GEOGEBRA ծրագրով։
Զուգահեռ են կոչվում այն հատվածները, որոնք գտնվում են զուգահեռ ուղիղների վրա:

Տվյալ նկարում AB և CD հատվածները զուգահեռ են, քանի որ գտնվում են զուգահեռ ուղիղների վրա:


3.Ի՞նչ է հատողը, պատկերեք GEOGEBRA ծրագրով:
Հատողը դա այն ուղիղն է, որը հատվում է մի կետում երկու զուգահեռ ուղիղների հետ:



4.Անվանեք այն անկյունների զույգերը, որոնք առաջանում են երկու զուգահեռ ուղիղները հատողով հատելիս, պատկերեք GEOGEBRA ծրագրով:
Զուգահեռ ուղիղները հատողով հատելիս առաջանում են միակողմանի, կից, համապատասխան և խաչադիր անկյուններ:

Կից անկյուններ – <1 և <2; </3 և <4; <5 և <6; <7 և <8:
Խաչադիր անկյուններ –  և 6; <4 և <5:
Միակողմանի անկյուններ –  և <5; <4 և <6:
Համապատասխան անկյուններ – <1 և 5;  և <7; <2 և <6; <4 և <8:



5. Գրեք զուգահեռ ուղիղների երեք հայտանիշները, պատկերեք յուրաքանչյուր հայտանիշը GEOGEBRA ծրագրով։
Հայտանիշ 1
Եթե երկու ուղիղները հատողով հատելիս խաչադիր անկյունները հավասար են, ապա ուղիղները զուգահեռ են:

Հայտանիշ 2
Եթե երկու ուղիղները հատողով հատելիս համապատասխան անկյունները հավասար են, ապա ուղիղները զուգահեռ են:

Հայտանիշ 3
Եթե երկու ուղիղները հատողով հատելիս միակողմանի անկյունների գումարը 180° է, ապա ուղիղները զուգահեռ են:


6.Ի՞նչ է աքսիոմը, ի՞նչ աքսիոմներ են քեզ հայտնի, գրիր մի քանիսը։
Պնդումներ, որոնց ճշմարիտ լինելը ապացուցված չէ կոչվում են աքսիոմ

7.Ձևակերպեք զուգահեռ ուղիղների աքսիոմը։
Տրված ուղղի վրա չգտնվող կետով անցնում է այդ ուղղին զուգահեռ միայն մեկ ուղիղ:

8. Հորինիր խնդիր զուգահեռ ուղիղների վերաբերյալ և լուծիր։

9.Զուգահեռ ուղիղների վերաբերյալ քո լուծաց  խնդիրներներից ո՞րն է քեզ ավելի շատ դուր եկել, այդ խնդիրը տեղադրիր։
Իմ լուծաց բոլոր խնդիրներից ինձ ավելի շատ են դուր եկել Պարապմունք 30 ի խնդիրները:

Posted in 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱԱՆ

Պարապմունք 33

1. Վերը նշված եռանկյան անկյունների վերաբերյալ թեորեմը պատկերեք GEOGEBRA ծրագրով ( գծեք եռանկյուն, նշեք որ բոլոր անկյունների գումարը 180 աստիճան է)։

53,13+90+36,87=180

2.Դասարանում փորձում ենք ապացուցել վերը նշված թեորեմը։
Սիրելի սովորող, ապացուցման համար կարող եք օգտվել համացանցից, դասագրքից։

Ապացուցելու համար եռանկյան ցանկացած գագաթից տանում ենք հատված որը զուգահեռ է մյուսին։ Քանի որ ∠A-ն խաչադիր է ∠B-ին հետևաբար նրանք հավասար են, ∠A-ն մյուս կողմից խաչադիր է ∠C-ին հետևաբար նրանք նույնպես հավասար են, ստացանք, որ ∠A+∠B+∠C =փռված անկյուն, իսկփռված անկյունն դա 180օ-ի անկյունն է։


3. Գծիր GEOGEBRA ծրագրով եռանկյուն, ցույց տուր արտաքին անկյունները։



4. Պատկերիր թեորեմ 2-ը GEOGEBRA ծրագրով։



5. Լուծիր դասագրքից հետևյալ խնդիրները՝ 262ա, բ, 263, 2

180-65-57=58
Պատ.՝58օ

180-24-130=26
Պատ.՝26օ

180:(2+3+4)=20
20×2=40(∠A)
20×3=60(∠B)
20×4=80(∠C)

Posted in 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱԱՆ, Հայոց լեզու, Գրականություն

Թումանյանն իմ աշխարհում

Հովհաննես Թումանյանը իմ կյանքում հայտնվեց դեռևս մանկուց և մինչև օրս ես կարդում եմ Հովհաննես Թումանյանի հեքիաթները, պատմվածքները, բանաստեղծությունները և այլ… Հովհաննես Թումանյանի գործերը կարող են մարդուն գիտակցություն պարքեվել։ Թումանյանը շատ լավ պատկերացում ուներ մեր աշխարհի մասին ու փորձում էր փոխանցել իր գիտելիքները ունկնդրին։

Posted in 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱԱՆ

Շփման ուժ

1․ Ի՛նչ տեսակի շփման ուժ է առաջնում ա/ քայլելիս; բ/ փայտի կտորը գետնից վերցնելիս; գ/ սահնակով սարից սահելիս; դ/ անիվը գետնին գլորելիս;
Ա․Դադարի շփման ուժ
Բ․Դադարի շփման ուժ
Գ․Սահքի շփման ուժ
Դ․Գլորման շփման ուժ

2. Բլուրից դահուկներով իջնելիս ո՞ր դեպքում եք ավելի հեռու սահում՝ երբ բլուրի ձյունը լավ է «հարթեցված, ամրացված, կպցրած է բլուրին», թե՞ երբ այն ծածկված է նոր տեղացած չամրացված ձյունով: Ինչո՞ւ։
Հարթեցված, ամրացված և կպցրած է բլուրին ձյան վրա սահքի շփման ուժը ավելի փոքր է և ավելի լավ կսահես։

3․ Լեռան վրայից դահուկներով ցած իջնելուց հետո ո՞ր դեպքում ավելի արագ կանգ կառնի լեռնադահուկորդը՝ անցնելով փափուկ ձյան միջով, թե սառցապատ, սառցակալած ճանապարհով:
Ավելի հեշտ կկանգնի փափուկ ձյունի միջով։

4․ Եթե ​​պտուտակին օճառ քսենք, այն ավելի հեշտությամբ կարելի է մտցնել, պտուտակել փայտի մեջ։ Ինչո՞ւ։
Օճառը հարթեցնում է պտուտակի մակերևույթը և սահքի շփման ուժը փոքրանում է։

5․ Որտե՞ղ է գետի հոսքն ավելի արագ՝ մակերևութի՞ն, թե՞ հատակին:Գետի ափամերձ վայրերում, թե՞ մեջտեղում։ Բացատրություն տվեք։
Գետի հոսքն ավելի արագ է մակերևույթին և մեջտեղում որովհետև շփման ուժը ավելի փոքր է։

6․ Սեղանի վրա հորիզոնական ուղղությամբ 10Ն ուժ ազդելիս այն տեղից չի շարժվում։ Որքա”ն է այդ դեպքում սեղանի և հատակի միջև շփման ուժը։
10Ն ուժից ավել։

7․ Ինչու կավիճը գրատախտակին հետք է թողնում։
Գրատախտակի անհարթ մակերեսի պատճառով կավիճը քիչ-քիչ մաշվելով, սահման ուժի ազդեցուցյամբ հետք է թողում։

8․ Ի”նչ ամենափոքր ուժ պետք է գործադրել 1կգ զանգվածով փայտե չորսուն հորիզոնական սեղանի վրայով շարժելու համար, եթե դադարի շփման ուժի առավելագույն արժեքը չորսուի կշռի 0,5 մասն է։ 
4,90Ն ուշից ավել

§26. Հզորություն (էջ 82- 89):

  1. Երբ է ֆիզիկայում օգտագործվում  ՛՛աշխատանք՛՛  հասկացությունը:
    Ֆիզիկայում աշխատանք հասկացությունն ունի որոշակի իմաստ, և օգտագործվում է միայն այն ժամանակ երբ դիտարկվում է մարմնի շարժումը որևէ ուժի ազդեցությամբ։
  2. Ինչ պայմաններ են անհրաժեշտ մեխանիկական աշխատանք կատարելու համար:
    Մեխանիկական աշխատանք կատարվում է միայն ուժի ազդեցությամբ։
  3. Ինչ մեծություններից է կախված մեխանիկական աշխատանքը:
    Այն կախված է մարմնի վրա ազդող ուժից և այդ ուժի շնորհիվ մարմնի անցած ճանապարհից:
  4. Ինչպես հաշվել աշխատանքը: Որն է աշխատանքի բանաձևը:
    Աշխատանք=ուժ∙ճանապարհ
    A=Fs
    F1=mg=xկգ∙9,8ն/կգ
  5. Ինչ միավորով է արտահայտվում աշխատանքը միավորների ՄՀ-ում:
    Աշխատաքը ՄՀ-ում արտահայտվում է ջոուլ-ով։
  6. Ինչու է սահմանվում հզորություն մեծությունը:
    Հզորություն մեծությունը սահմանվում է, որպեսզի իմանանք տվյալ առարկայի արդյունավետությունը
  7. Ինչն է կոչվում հզորություն:
    Հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը որը հավասար է աշխատանքը հարաբերությանն ժամանակամիջոցին որը ընցացքում կատարվել է այդ աշխատանքը։
  8. Ինչպես հաշվել հզորությունը: Որն է հզորության բնաձևը:
    Հզորութոյւն=Աշխատանք/ժամանակամիջոց
    N=A/t
  9. Ինչ միավորով է չափվում հզորությունը միավորների ՄՀ-ում:
    Միավորների ՄՀ-ում հզորության միավորը 1 վատտն է։ 1 վատտը այն հզորությունն է, որի դեպքում 1 վայրկյանում կատարվում է 1 ջոուլ աշխատանք։
  10. ՛՛Հետաքրքիր է իմանալ՛՛ բաժնից կարդացեք՝ Հզորության ՛՛ձիաուժ՛՛ միավորի
Posted in 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱԱՆ, Հայոց լեզու, Գրականություն

Դասարանական աշխատանք

102.Կազմիր բայեր տրված գոյականներից:
Գիշեր, պատիժ, վեճ, շղթա, հաշիվ, դեզ, կոճակ, հույս, սղոց, վճիռ, տոն, փունջ, կարոտ, վկա, կազմ, կերակուր, պատվեր, հունձ, սոսինձ, շող, որոտ, մեխ, քրքիջ, մաղ, ավել, գին, նվեր:

Գիշեր – գիշերել
Պատիժ – պատժել
Վեճ – վիճել
Շղթա – շղթայել
Հաշիվ – հաշվել
Դեզ – դիզել
Կոճակ – կոճկել
Հույս – հուսալ
Սղոց – սղոցել
Վճիռ – վճռել
Տոն – տոնել
Փունջ – փնջել
Կարոտ – կարոտել
Վկա – վկայել
Կազմ – կազմել
Կերակուր – կերակրել
Պատվեր – պատվիրել
Հունձ – հնձել
Սոսինձ – սոսնձել
Շող – շողել
Որոտ – որոտել
Մեխ – մեխել
Քրքիջ – քրքջալ
Մաղ – մաղալ
Գին – գնել
Նվեր – նվիրել

103.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:

ա. հիանալ, ապաքինվել, դալկանալ, պարծենալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել:
բ.  գոտեպնդել, անհայտանալ, սուզվել, զմայլվել, հպարտանալ, գունատվել, առողջանալ:

Հիանալ – զմայլվել
Ապաքինվել – առողջանալ
Դալկանալ – գունատվել
Պարծենալ – հպարտանալ
Չքանալ – անհետանալ
Ըմկղմվել – սուզվել
Ոգևորել – գոտեպնդել

ա. ննջել, կողոպտել, հանդգնել, մտածել, ենթարկվել, վրնջալ, մարտնչել;
բ.  համարձակվել, պայքարել, հնազանդվել, խորհել, խրխնջալ, թալանել, նիրհել:

Ննջել – նիհրել
Կողոպտել – թալանել
Հանդգնել – համարձակվել
Մտածել – խորհել
Ենթարկվել – հնազանդվել
Վրջնալ – խրխնջալ
Մարտչնել – պայքարել

Posted in 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱԱՆ, Հայոց լեզու, Գրականություն

Գործնական աշխատանք

96.Տրված գոյականները ածանցների օգնությամբ դարձրու ածականներ:
Աղմուկ, պատկեր, հմայք, յուղ, գիշեր, ցավ, ձև, գովք, շող, հույզ, վաստակ, հրապույր, ժպիտ, գույն:

Աղմուկ – աղմկոտ
Պատկեր – պատկերավոր
Հմայք – հմայիչ
Յուղ – յուղոտ
Գիշեր – գիշերային
Ցավ – ցավոտ
Ձև – ձևավոր
Գովք – գովելի
Շող -շողուն
Հույզ – հուզիչ
Վաստակ – վաստակավոր
Հրապույր – հրապուրիչ
Ժպիտ – ժպտուն
Գույն – գունավոր

97. Առաջին և երկրորդ շարքերի համապատասխան արմատներով կազմիր 6 բարդ ածական:
ա. հաստ, թանկ, խիստ, սաղարթ, առատ, հորդ
բ.  պահանջ, խիտ, ձեռն, գին, բուն, առատ:


Հաստաբուն, թանկագին, խստապահանջ, սաղարթախիտ, առատաձեռն, հորդառատ

ա. աստղ, փուշ, շեկ, քաղցր, արագ, գիրկ
բ.  համ, հեր, վազք, տերև, զարդ, բաց:


Աստղազարդ, փշատերև, շեկահեր, քաղցրահամ, արագավազ, գրկաբաց

98. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:

ա. երկչոտ, խոր, հարազատ, զուլալ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ.  օտար, ծանծաղ, աներկյուղ, ապաշնորհ, խորամանկ, պղտոր, տրտում:

Երկչոտ-աներկյուղ
խոր-ծանծաղ
հարազատ-օտար
զուլալ-պղտոր
շնորհալի-ապաշնորհ
ցնծուն-տրտում

99.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Հռչակավոր, աժդահա, դաժան, պարծենկոտ, հզոր, անողոք, մեծամիտ, վիթխարի, զորեղ, անվանի, անգութ, նշանավոր, գոռոզ, հուժկու, հսկա:

Հռչակավոր, նշանավոր, անվանի
Աժդահա, վիթխարի, հսկա
Դաժան, անողոք, անգութ
Պարծենկոտ, գոռոզ, մեծամիտ
Հզոր, հուժկու, զորեղ

100. Տրված առածներում կետերի փոխարեն տեղադրիր հականիշ ածականները:

Անճոռնի ճուտիկը սիրուն կարապ կդառնա: (սիրուն, անճոռնի)
Ասելը հեշտ է, անելն է դժվար : (հեշտ, դժվար)
Վատ կտորից լավ վերարկու չես կարի: (լավ, վատ)
Ժլատի փորը դատարկ, գրպանը՝ լիքը: (լիքը, դատարկ)
Չքավորի գրպանը դատարկ ՝, սիրտը՝ լիքը: (լիքը, դատարկ)

101.Խմբավորիր բայերը ըստ ինչ անել, ինչ լինել  հարցերի:

Այցելել-ինչ անել, փարթամանալ-ինչ լինել, գնահատել-ինչ անել, հարստանալ-ինչ լինել, կարմրել-ինչ լինել, ներել-ինչ անել, լուսանալ-ինչ լինել, կահավորել-ինչ անել, էժանանալ-ինչ լինել, գոլորշիանալ-ինչլ լինել, խնամել-ինչ անել, ճաքել-ինչ լինել,կռվել-ինչ անել, կապտել-ինչ լինել, ծարավել-ինչ լինել, վստահել-ինչ անել, շիկնել-ինչ լինել, նեղանալ-ինչ անել:

Posted in 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱԱՆ

Միաբջիջ կենդանիներից հիվանդություններ

Քնախտ
Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, արտահայտվում կրկնվող տենդով, անցողիկ այտուցներով։ Մաշկի վրա առաջանում է ցան, մեծանում են ավշային, հատկապես պարանոցային, հանգույցները։ Հիվանդության երկրորդ շրջանին խիստ բնորոշ են քնկոտությունը, հոգնածությունը, գլխացավը, խիստ հյուծվածությունը։ Այդ շրջանը կարող է տևել 4–8 ամիս։ Ծանր դեպքերում մահը վրա է հասնում կոմայի կամ զուգակցող այլ հիվանդությունների հետևանքով։

Կանխարգելում
Հիվանդների և տրիպանոսոմակիրների հայտնաբերում և բուժում, էնդեմիկ շրջաններում՝ բնակչությանը ցեցե ճանճի խայթոցից պաշտպանող միջոցներ։ Փոխանցողների ոչնչացում քլոր և ֆոսֆորօրգանական միջատասպան նյութերով։ Անհատական քիմիականխարգելում վարակման ենթակա անձանց 6 ամիսը մեկ անգամ միջմկանային ներարկվում է պենտամիդին՝ լոմիդին։