Posted in 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱԱՆ, Հայոց լեզու, Գրականություն

Ի°նչ է քառյակը

Քառյակ, չորս տողից բաղկացած բանաստեղծություն։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր։Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն։

Ժողովրդական բանահյուսության մեջ այն կոչվել է խաղիկ, հայրեն։ Հայրենները հայտնի են նաև որպես ժողովրդական ստեղծագործություն, կոչվում են նաև անտունի:

Ահա Թումանյանի կարծիքը քառյակների մասին․

  • Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են։
  • Քառյակները հասուն շրջանի արդյունք են` իմաստության, վեհության։
  • Քառյակները շատ նուրբ, ազնիվ, խորը և գեղեցիկ բաներ են։
  • Քառյակները մեղմ են, քնքուշ, խորը, շատ սեղմ ու բովանդակալից։
  • Քառյակը գոհար է և անպայման հղկված պետք է լինի։
  • Քառյակը պոեզիայի մինիատյուրն է, նուրբ ճաշակի բան։ Քառյակները պետք է կարդալ հանգիստ ու ծանր և ամեն մարդ չի կարող հասկանալ, գնահատել։ Մարդիկ կան, որ քառյակները ոտանավորի նման են կարդում. պարզ տեսնում ես, որ չի հասկանում թե ինչ բան է քառյակը։