Posted in 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱԱՆ

Շփման ուժ

1․ Ի՛նչ տեսակի շփման ուժ է առաջնում ա/ քայլելիս; բ/ փայտի կտորը գետնից վերցնելիս; գ/ սահնակով սարից սահելիս; դ/ անիվը գետնին գլորելիս;
Ա․Դադարի շփման ուժ
Բ․Դադարի շփման ուժ
Գ․Սահքի շփման ուժ
Դ․Գլորման շփման ուժ

2. Բլուրից դահուկներով իջնելիս ո՞ր դեպքում եք ավելի հեռու սահում՝ երբ բլուրի ձյունը լավ է «հարթեցված, ամրացված, կպցրած է բլուրին», թե՞ երբ այն ծածկված է նոր տեղացած չամրացված ձյունով: Ինչո՞ւ։
Հարթեցված, ամրացված և կպցրած է բլուրին ձյան վրա սահքի շփման ուժը ավելի փոքր է և ավելի լավ կսահես։

3․ Լեռան վրայից դահուկներով ցած իջնելուց հետո ո՞ր դեպքում ավելի արագ կանգ կառնի լեռնադահուկորդը՝ անցնելով փափուկ ձյան միջով, թե սառցապատ, սառցակալած ճանապարհով:
Ավելի հեշտ կկանգնի փափուկ ձյունի միջով։

4․ Եթե ​​պտուտակին օճառ քսենք, այն ավելի հեշտությամբ կարելի է մտցնել, պտուտակել փայտի մեջ։ Ինչո՞ւ։
Օճառը հարթեցնում է պտուտակի մակերևույթը և սահքի շփման ուժը փոքրանում է։

5․ Որտե՞ղ է գետի հոսքն ավելի արագ՝ մակերևութի՞ն, թե՞ հատակին:Գետի ափամերձ վայրերում, թե՞ մեջտեղում։ Բացատրություն տվեք։
Գետի հոսքն ավելի արագ է մակերևույթին և մեջտեղում որովհետև շփման ուժը ավելի փոքր է։

6․ Սեղանի վրա հորիզոնական ուղղությամբ 10Ն ուժ ազդելիս այն տեղից չի շարժվում։ Որքա”ն է այդ դեպքում սեղանի և հատակի միջև շփման ուժը։
10Ն ուժից ավել։

7․ Ինչու կավիճը գրատախտակին հետք է թողնում։
Գրատախտակի անհարթ մակերեսի պատճառով կավիճը քիչ-քիչ մաշվելով, սահման ուժի ազդեցուցյամբ հետք է թողում։

8․ Ի”նչ ամենափոքր ուժ պետք է գործադրել 1կգ զանգվածով փայտե չորսուն հորիզոնական սեղանի վրայով շարժելու համար, եթե դադարի շփման ուժի առավելագույն արժեքը չորսուի կշռի 0,5 մասն է։ 
4,90Ն ուշից ավել

§26. Հզորություն (էջ 82- 89):

  1. Երբ է ֆիզիկայում օգտագործվում  ՛՛աշխատանք՛՛  հասկացությունը:
    Ֆիզիկայում աշխատանք հասկացությունն ունի որոշակի իմաստ, և օգտագործվում է միայն այն ժամանակ երբ դիտարկվում է մարմնի շարժումը որևէ ուժի ազդեցությամբ։
  2. Ինչ պայմաններ են անհրաժեշտ մեխանիկական աշխատանք կատարելու համար:
    Մեխանիկական աշխատանք կատարվում է միայն ուժի ազդեցությամբ։
  3. Ինչ մեծություններից է կախված մեխանիկական աշխատանքը:
    Այն կախված է մարմնի վրա ազդող ուժից և այդ ուժի շնորհիվ մարմնի անցած ճանապարհից:
  4. Ինչպես հաշվել աշխատանքը: Որն է աշխատանքի բանաձևը:
    Աշխատանք=ուժ∙ճանապարհ
    A=Fs
    F1=mg=xկգ∙9,8ն/կգ
  5. Ինչ միավորով է արտահայտվում աշխատանքը միավորների ՄՀ-ում:
    Աշխատաքը ՄՀ-ում արտահայտվում է ջոուլ-ով։
  6. Ինչու է սահմանվում հզորություն մեծությունը:
    Հզորություն մեծությունը սահմանվում է, որպեսզի իմանանք տվյալ առարկայի արդյունավետությունը
  7. Ինչն է կոչվում հզորություն:
    Հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը որը հավասար է աշխատանքը հարաբերությանն ժամանակամիջոցին որը ընցացքում կատարվել է այդ աշխատանքը։
  8. Ինչպես հաշվել հզորությունը: Որն է հզորության բնաձևը:
    Հզորութոյւն=Աշխատանք/ժամանակամիջոց
    N=A/t
  9. Ինչ միավորով է չափվում հզորությունը միավորների ՄՀ-ում:
    Միավորների ՄՀ-ում հզորության միավորը 1 վատտն է։ 1 վատտը այն հզորությունն է, որի դեպքում 1 վայրկյանում կատարվում է 1 ջոուլ աշխատանք։
  10. ՛՛Հետաքրքիր է իմանալ՛՛ բաժնից կարդացեք՝ Հզորության ՛՛ձիաուժ՛՛ միավորի
Posted in 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱԱՆ, Հայոց լեզու, Գրականություն

Դասարանական աշխատանք

102.Կազմիր բայեր տրված գոյականներից:
Գիշեր, պատիժ, վեճ, շղթա, հաշիվ, դեզ, կոճակ, հույս, սղոց, վճիռ, տոն, փունջ, կարոտ, վկա, կազմ, կերակուր, պատվեր, հունձ, սոսինձ, շող, որոտ, մեխ, քրքիջ, մաղ, ավել, գին, նվեր:

Գիշեր – գիշերել
Պատիժ – պատժել
Վեճ – վիճել
Շղթա – շղթայել
Հաշիվ – հաշվել
Դեզ – դիզել
Կոճակ – կոճկել
Հույս – հուսալ
Սղոց – սղոցել
Վճիռ – վճռել
Տոն – տոնել
Փունջ – փնջել
Կարոտ – կարոտել
Վկա – վկայել
Կազմ – կազմել
Կերակուր – կերակրել
Պատվեր – պատվիրել
Հունձ – հնձել
Սոսինձ – սոսնձել
Շող – շողել
Որոտ – որոտել
Մեխ – մեխել
Քրքիջ – քրքջալ
Մաղ – մաղալ
Գին – գնել
Նվեր – նվիրել

103.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:

ա. հիանալ, ապաքինվել, դալկանալ, պարծենալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել:
բ.  գոտեպնդել, անհայտանալ, սուզվել, զմայլվել, հպարտանալ, գունատվել, առողջանալ:

Հիանալ – զմայլվել
Ապաքինվել – առողջանալ
Դալկանալ – գունատվել
Պարծենալ – հպարտանալ
Չքանալ – անհետանալ
Ըմկղմվել – սուզվել
Ոգևորել – գոտեպնդել

ա. ննջել, կողոպտել, հանդգնել, մտածել, ենթարկվել, վրնջալ, մարտնչել;
բ.  համարձակվել, պայքարել, հնազանդվել, խորհել, խրխնջալ, թալանել, նիրհել:

Ննջել – նիհրել
Կողոպտել – թալանել
Հանդգնել – համարձակվել
Մտածել – խորհել
Ենթարկվել – հնազանդվել
Վրջնալ – խրխնջալ
Մարտչնել – պայքարել