Posted in Uncategorized

Հովհաննես Ադամյան

Հովհաննես Աբգարովիչ Ադամյան — Հայ և Սովետական գյուտարար, ինժեներ- էլեկտրատեխնիկ, գունավոր հեռուստատեսության և ռադիոյի լուսահեռագրության գյուտարարներից մեկը։ Հեղինակ է ավելի քան 20 գյուտերի և լուսահեռագրական համակարգերի:

Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարն է. 1925 թ. Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում Ադամյանը պատրաստել և գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը։ Համանման համակարգ արտասահմանում ներկայացվեց միայն 1928 թ. Մեծ Բրիտանիայում Ջոն Բեյրդի կողմից։1945-1951 թվականներին ԱՄՆ-ի Կոլումբիա (CBS) ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951-1953 թվականներին Ադամյանի համակարգն ընդունվել է որպես կայուն գործող համակարգ և օգտագործվել գունավոր պատկերներ ցուցադրելու համար[6]։Ադամյանն օժտված էր արտակարգ ընդունակություններով և տիրապետում էր եվրոպական մի քանի լեզուների։ Տեխնիկական գիտություններին զուգընթաց նա ուսումնասիրում էր նաև գեղանկարչություն և ճարտարապետություն, սիրում էր երաժշտություն, իսկ շախմատի նրա մշտական խաղընկերներն էին Սանկտ Պետերբուրգի հայտնի շախմատիստները։ Փարիզում եղած ժամանակ նա հանդիպում է ունեցել աշխարհի չեմպիոն Խոսե Ռաուլ Կապաբլանկայի հետ։ Ադամյանը նաև գեղեցիկ նկարել է. Բեռլինի սրճարաններից մեկում (ընկերների՝ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի և բանասեր Գարեգին Լևոնյանի հետ) Ադամյանը սեղանի մարմարե տախտակին գեղեցիկ ու նուրբ մի պատկեր է նկարել, որը հիացած սրճարանատերը ապակիով ծածկել ու պահպանել է։