Posted in Uncategorized

Գործնական աշխատանք📘📖📄

Դեկտեմբերի 3

Այն սովորողներն, ովքեր Վիլյամ Սարոյանի » Բան ունեմ ասելու » պիեսում ունեն որեւէ դեր, երկուշաբթի օրը իրենց խոսքերն անգիր սովորած հաճախեն դպրոց։

Գործնական աշխատանք

1.Պարզ նախադասությունները փակագծում գրված բառերով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):

Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել: Եգիպտոսի տեղը չգիտի քանի որ չէր լսել ընկերներին, երբ նրանք պատմում էին Եգիպտոսի մասին։
Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր, որովհետև ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում: Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան, որտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել:Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ որպեսզի նրան հարցնի ճանապարհի մասին: Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան, որ քերականություն սովորիր:


2. Տեքստը փոխադրի՛ր կաթսայագործ վարպետի անունից՝ վերաբերմունք արտահայտելով և հետևություն գրելով:
Հնդկաստանի Պոնդիշերի քաղաքում փղերին փոքրիկ հանձնարարություններ տալու սովորություն կա: Երբ լավ են բացատրում, խելացի կենդանին կարողանում է ինքնուրույն շատ լավ կատարել տրված հանձնարարությունը:
Մի անգամ մի փղին հանձնարեցին ծակ կաթսան իմ մոտ բերի ՝  նորոգելու համար: Փիղն սպասեց, մինչև ես աշխատանքս ավարտեմ, ու ետ տարավ կաթսան: Սակայն գործը վատ էր արված: Փղին ցույց տվեցին, որ կաթսայից կաթում է և նորից ուղարկեցին իմ մոտ: Փիղը ճանապարհին կաթսան լցրեց աղբյուրի ջրով և կնճիթով կաթսան պահեց իմ գլխավերևին այնպես, որ ջուրը կաթի իմ դեմքին : Ես հասկացա ու այս անգամ կարգին նորոգեցի կաթսան: