Posted in Uncategorized

ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐ🌱🍀🥒

Ալոե🌿

Սենյակային պայմաններում աճեցվում է ծառանման Ալոե (հալվե) , որն արժեքավոր դեղաբույս է։ Տերևները և թուրմը պարունակում են ֆերմենտներ, վիտամիններ, եթերայուղեր, գլիկոզիդներ։Պատրաստուկներն օգտագործվում են ստամոքսաղիքային համակարգի, աչքի, բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների, սակավարյունության, ճառագայթային վնասվածքների և այլ դեպքերում։

Aloe vera: Cos'è, Composizione, Usi

Մասուր

Մասրենին պատկանում է վարդազգիների ընտանիքի վայրի բույս, սովորաբար մինչև մեկ մետր բարձրության թփեր, երբեմն՝ ծառանմաններ, հազվադեպ՝ լիաններ։ Հայտնի են մոտ 350-400 (այլ տվյալներով՝ 100-250) տեսակներ։

10 պատճառ մասուրը կանոնավոր օգտագործելու համար. 1in.am

Երիցուկ

Արմատն առանցքային է, բարակ, ճյուղավորված։ Ցողունը ուղղաձիգ է կամ վեր սլացող, բարակ, ճյուղավոր։ Տերևները դասավորված են հերթադիր, նստած, երկակի կամ եռակի փետրավոր, կտրտված բարակ, նեղ հատվածներով։ Երիցուկն ունի մինչև 60 սմ բարձրություն։ Ծաղկային զամբյուղիկները խոշոր չեն, նստած են ցողունի գագաթներին և երկար ծաղկակիրների ճյուղերին։

Բժշկությունում

Ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ։ Ծաղիկները։ Թուրմ (ներքին). ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, լյարդի և լեղուղիների հիվանդությունների, փքանքի (մեթեորիզմ), ստամոքսի կծկումների (սպազմ) ժամանակ։ Հոգնաների ձևով. կոլիտների և թութքի ժամանակ։

Երիցուկի թեյի օգտակար հատկանիշները