Posted in Uncategorized

Ուսումնական այց ԵՊՀ

Հունվարի 25-ին մեր մաթեմատիկների ջոկատով այցելեցինք Երևանի Պետական Համալսարան։ Մենք հանդիպեցինք Մաթեմատիկայի և Տեխնիկայի ֆակուլտետի դեկանի` ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ: Մաթեմատիկայի և Տեխնիկայի ֆակուլտետի դեկանը շատ բարեհամբույր և հետաքրքիր մարդ էր, ինձ շատ հետաքրքիր էր լսել նրան։ Դեկանին այցելելուց հետո գնացինք թանգարան, որը գտնվում էր գլխավոր շենքի յոթերորդ հարկում։ Մեզ պատմեցին համալսարանի պատմության մասին, ամենահին կոշիկի և հայ գիտնականների մասին։ Տիկին Հեղինեն շատ հետաքրքիր էր ամենինչ պատմում։ Ապագայում նախատեսել եմ դառնալ հոգեբան և ուզում եմ սովորել Երեվանի Պետական Համալսարանի Փիլիսոփայության և Հոգեբանության ֆակուլտետում։

Թողնել մեկնաբանություն